ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումների ժամկետները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել հունիսի 8-ի ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն, կամ հունիսի 9-ին` ժամը 9.00-ից մինչև ժամը 11.00-ն։ Վերահաշվարկի դիմումներ կարող է ներկայացնել ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն, վստահված անձը, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը։ Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից:
«Նույն ժամկետներում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել նաև ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում՝ կուսակցության, կուսակցությունների դաշինքի, ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի, վստահված անձի, համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ կողմից»,- ասվում է հաղորդագրությունում։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...