«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին կասեցնելու պահանջով
«Հանրապետություն» կուսակցությունը հունիսի 5-ին դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասնակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետության» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը։
«Մենք մերն արեցինք։ Գնդակն այժմ պետական համակարգի դաշտում է․ արդյոք կհետևեք օրենքին և կապահովեք դրա կիրառումը»,- գրել է նա։
Ավելի վաղ «Հանրապետություն» կուսակցության նախագահ, քաղաքական թիմի առաջին համար Արամ Սարգսյանը «Չիբուխչյան լայվ» հաղորդման եթերում ասել էր, որ դիմելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով:
«Օրենքն ասում է, թե որ դեպքերում է, որ քաղաքական կուսակցություններին պիտի թույլ չտրվի քվեարկվելու. դրանք մասսայական ընտրակաշառքների, դրսից ուղղորդման և այլնի խնդիրներն են, որոնք հիմնականում Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է մամուլում: Իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն պետական մարմին է, և հենց այդ պետական մարմնին հղում անելով էլ դիմելու եմ»,- ասել էր նա:


















































ԲԸՏՄ-ն կասեցրել է 10 ապօրինի հորի շահագործում
ՀՌՀ նախագահն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը
Պարեկային ծառայությունը համալրվել է իտալական նոր մոտոցիկլետներով
Հունիսի 3-4-ին ՄՀՀ- ում կկայանա ռազմարդյունաբերական ցուցահանդես
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
Անահիտ Մանասյանը Դիլիջանում հանդիպել է բռնի տեղահանված կանանց հետ
Երևանում հին տրոլեյբուսներ չեն լինի. պարկը համալրվել է նոր շարժակազմով
Փաշինյանը վստահորեն առաջատար է Հայաստանում նախընտրական հարցումներում. Breavis
Հայաստանը ռուսական գազին այլընտրանք չունի․ Օվերչուկ
Փորձել է հրկիզել ԱԱԾ շենքը․ մեղադրյալը կալանավորվել է