Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան
Ավտո

Իսակովի և Արշակունյաց պողոտաները միացնող նոր ճանապարհի կառուցումը մտնում է գործնական փուլ․ կառավարությունը կօտարի 27 հողատարածք

Երևանի ճանապարհային խոշոր ծրագրերից մեկը մտնում է իրականացման փուլ, սակայն դրա մեկնարկը կրկին անցնում է բարդ՝ սեփականության օտարումների ու փոխհատուցումների շրջափուլով։ Կառավարությունն ամիսներ առաջ փոխել է խաղի կանոնները՝  վերանայելով հողի և գույքի գնահատման մեխանիզմները։ Նպատակը, ըստ գործադիրի,  գործընթացն ավելի արդար, իսկ փոխհատուցումները՝ շուկայական իրական արժեքներին ավելի մոտ դարձնելն է։

Երևանի խցանումները հաղթահարելու և մայրաքաղաքը բեռնաթափելու, այսպես ասենք, հերթական խոշոր խոստումը մտնում է գործնական փուլ․ Իսակովի և Արշակունյաց պողոտաները միացնող նոր ճանապարհը կառուցելու համար կառավարությունը սկսում է 27 հողատարածքների օտարման գործընթացը։

Համապատասխան որոշումն ընդունվել է  գործադիրի հունիսի 4-ի նիտում։

Ճանապարհահատվածի կառուցման համար, հիշեցնենք,  ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև դեռ 2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրվել է վարկային համաձայնագիր: Ծրագրի իրականացման համար հատկացվել է շուրջ 85 միլիոն դոլար, որից 20,5 միլիոնը՝ պետական ֆինանսավորմամբ: Համաձայնագրով ծրագրի իրականացման ժամկետը 4 տարի է։ Սպասվում է, որ ճանապարհը պատրաստ կլինի 2028թ. մարտի 30-ին։ Ծրագիրն իրականացվում է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի կողմից:

2023-ին ստորագրված համաձայնագրով շինարարությունը նախատեսվում էր սկսել 2026 թվականի գարնանը։ Այս տարվա հունվարին քաղաքապետարանը հայտնել էր․ Մեջբերում․ «Մրցութային գործընթացն ավարտվել է, հայտնի է հաղթողը։ Ընթացքի մեջ է տեխնիկական վերահսկողության մրցույթը։  Նախատեսվում է, որ գարնանը կսկսվեն շինարարական աշխատանքները»։

Նախագծի հեղինակների վստահ են՝ նոր ճանապարհը կնվազեցնի մայրաքաղաքի երթևեկության ծանրաբեռնվածությունը։ Մոտ 2 կմ երկարությամբ ավտոճանապարհի կառուցման շրջանակում նախատեսվում է նաև Հրազդան գետի վրա շուրջ 250 մետր երկարությամբ երկաթբետոնե կամուրջի կառուցում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարութունը ճանապարհի կառուցումը հիմնավորում է այսպես․ «Ճանապարհահատվածի կառուցման արդյունքում էապես կնվազի Երևանի Հաղթանակի կամրջի, Արգիշտի-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց պողոտա խաչմերուկների ծանրաբեռնվածությունը, ինչի արդյունքում էապես կկրճատվի երթևեկության տևողությունը և կնվազեն խցանումները»։

Իսակովի պողոտայի վրա նախատեսում է առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թևերի կառուցում՝ ապահովելով մուտք դեպի Նորագյուղ թաղամաս։ Արշակունյաց պողոտայում նախատեսվում է թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ նոր ճանապարհային հանգույցի ստեղծում։

Նման նախագծերի իրականացումը հաճախ  պահանջում է որոշ տարածքներում   ճանաչել հանրային գերակա շահը, եթե դրանք խոչընդոտում են ծրագրի իրագործմանը։ Հողատարածքների այդ կարգավիճակը ստանալուց հետո գործադիրը սեփականատերերին առաջարկում է համարժեք փոխհատուցում։

Սեփականատերերը հաճախ դժգոհում են, որ իրենց գույքը թերագնահատվել է, գնահատման գործընթացը թափանցիկ չի եղել։ Շատերը տարիներով դատարաններում պայքարում են՝ ապացուցելու, որ իրենց տունը կամ ընկերությունը ավելին արժեն, քան առաջարկվել է։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունում է՝ համակարգում իսկապես խնդիրներ կան։ Ու դրանցից առաջինն այն է, որ սեփականատերը չի մասնակցում իր գույքի գնահատմանը, իսկ հանրային գերակա շահ ճանաչելու որոշումները միշտ չէ, որ բավարար հիմնավորված են։

«Քաղաքացիները չեն համաձայնում հատուցման այն չափին, որը որոշվում է փորձագետների կողմից և տրամադրվում այն իրավաբանական անձ-օպերատորների կողմից, որոնք ճանաչվում են որպես օպերատոր, և մենք որոշեցինք, որպեսզի քաղաքացիներն ունենան մասնակցություն շուկայական արժեքի չափի որոշմանը, այսինքն` ունենան ընտրելու հնարավորություն, թե որ գնահատողի կողմից պետք է այդ գնահատումը իրականացվի, ինչպես նաև ներկա կարգավորմամբ նախատեսվում է, որ քաղաքացիներին տրամադրվում է շուկայական արժեք գումարած դրա 15 %–ը։ Մենք հիմա նախատեսել ենք, որ ևս 15 % կփոխանցվի քաղաքացիներին, այսինքն` շուկայական արժեք, գումարած 30 %,եթե քաղաքացիները առանց դատական վեճերի ցանկանան փոխանցել իրենց սեփականության իրավունքը»։

Ըստ նախարարի՝  վեճերի՝ դատական կարգով լուծումները տևում են տարիներ, իսկ սեփականության իրավունքի փոխանցումը թույլատրվում է միայն դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո։ Դատական ձգձգումներից տուժում են իրականացվող նախագծերը։

Այդ ամենից խուսափելու համար կառավարությունն առաջարկել է, որ նույնիսկ արժեքի վերաբերյալ անհամաձայնություն ունենալու դեպքում գումարը փոխանցվի  քաղաքացուն։ Այդ դեպքում սեփականության իրավունքը քաղաքացուց պետությանը կփոխանցվի գումարի փոխանցման պահին, բայց քաղաքացին կկարողանա վիճարկել փոխհատուցման չափը։ Նախարարը պնդում է՝ այսպիսով քաղաքացին չի զրկվի  փոխհատուցման վերանայման հնարավորությունից։

Օրենքում սահմանվել է  կարևոր մի կանոն ևս՝ նոր գնահատման արժեքը չի կարող ցածր լինել նախորդ գնահատումից։

armradio.am