Վարչապետը վարորդական իրավունքից զրկվածների համար նոր առաջարկ է ներկայացրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարորդական իրավունքից զրկված անձանց վերաբերյալ նոր առաջարկի մասին։ Նրա խոսքով՝ երկարատև քննարկումներից հետո առաջարկվում է, որ վարորդական իրավունքից զրկված անձինք զրկվելուց մեկ տարի անց կարողանան առանց քննության վերականգնել իրենց իրավունքը՝ վճարելով համապատասխան տուրք։
Վարչապետը նշել է, որ վերականգնումից հետո կսահմանվի մեկամյա փորձաշրջան, որի ընթացքում վարորդին կտրամադրվի 6 բալ։ Եթե այդ մեկ տարվա ընթացքում վարորդը չսպառի այդ 6 բալը կամ կրկին չզրկվի վարորդական իրավունքից, ապա հաջորդ տարի կստանա արդեն 13 բալ։
Սակայն, եթե վարորդը փորձաշրջանի ընթացքում սպառի 6 բալը կամ կրկին զրկվի վարորդական իրավունքից, ապա մեկ տարի չի կարող վարել, իսկ իրավունքը վերականգնել կկարողանա միայն քննություններ հանձնելու միջոցով։
Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ շուտով այս հարցով իր էջում հարցում կտեղադրվի և քաղաքացիներին կոչ է արել արտահայտել իրենց դիրքորոշումը՝ «կողմ» կամ «դեմ» քվեարկությամբ։ Քվեարկությունը կտևի 48 ժամ։
Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով համաներում շնորհել և վերադարձնել իրենց վարորդական վկայականները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ