Ժամուկես հետո հրավիրվել է ԱԽ ընդլայնված նիստ. վարչապետը Թրամփի՝ «քաղաքակրթություն վերանալու» հայտարարության մասին
Կառավարության նիստից հետո ճեպազրույցում լրագրողներից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե Հայաստանն ինչ քայլեր է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ կապված այն հայտարարությունից հետո, որում նշված էր, որ «քաղաքակրթություն կվերանա»:
«Այդ հայտարարությունից ժամուկես հետո հրավիրվել է ԱԽ ընդլայնված նիստ, որտեղ իրադրությունը քննարկվել է, և Ձեր ասած բոլոր հարցերը քննարկվել են: Այո, այդ նիստի մասին հրապարակում չի եղել: Ընդհանրապես, ես Ձեզ ասեմ, պարզապես մենք լուսաբանում ենք ԱԽ հերթական նիստերը: ԱԽ ընդլայնված ձևաչափով ես, եթե սուտ չասեմ, տենց ամիս չկա, որ մենք 5-6 նիստ չանենք, բացարձակապես տենց ամիս չկա: Վերջին մի ամսվա ընթացքում էլ մենք տասնյակ նիստեր ենք արել, որոնց մի մասը լուսաբանել ենք, մյուս մասը չենք լուսաբանել, որովհետև դրա անհրաժեշտությունը ենք տեսել:
Փորձել ենք այդ հայտարարությունը գնահատել, մեր դիվանագիտական կապուղիներով մեր ունեցած տեղեկատվությունը գնահատել և այլն: Այսինքն՝ այդ աշխատանքի մեծ մասը գաղտնիության ռեժիմում է տեղի ունենում, բայց բովանդակությունն էլ ամբողջությամբ գաղտնի է: Այսքանը կարող եմ ասել: Ես երեկ գրառմամբ ողջունել եմ և հիմա էլ ողջունում եմ հրադադարի շուրջ պայմանավորվածությունը, և ես նաև երկու երկրների ղեկավարությանը ճանաչելով՝ համոզված եմ, որ ամեն ինչ կարվի խաղաղ հանգուցալուծման համար և ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել նրանց, երկու կողմերին հրադադարի համաձայնությունը ձեռք բերելու համար, որովհետև պատկերացնում եմ, թե դա ինչքան դժվար է տրվել»,- նշեց վարչապետը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ