Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«STEP ai – արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական հավաստագրերը Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտել Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Տղաները պատվով կկատարեն իրենց զինվորական պարտքը Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը Ղարիբաբադին հերքել է Դոհայի բանակցությունների մասին լուրերը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին Շրջակա միջավայրի նախարարը Սեուլում կմասնակցի SOI Global Dialogue-ին

«STEP ai – արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական հավաստագրերըԻսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունիՈստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտելԱնտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակումՀայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվումՏղաները պատվով կկատարեն իրենց զինվորական պարտքըՏիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնություններըԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձըԲրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերըՂարիբաբադին հերքել է Դոհայի բանակցությունների մասին լուրերըՍաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է ՊեկինՇրջակա միջավայրի նախարարը Սեուլում կմասնակցի SOI Global Dialogue-ինԱվստրիայի երկրորդ խոշորագույն քաղաքը քվեարկել է կոմունիստների օգտինԿացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքներըԻրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետՄասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչըԾանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԷկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերըԵրևանի պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել օտարերկրացու ինքնասպանությունըՌուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրելՍա ինձ համար նույնպես նոր մարտահրավեր է. ՌոնալդինյոՀայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է ԻռլանդիայինՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալԹուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանըԱԱ-2026․ Կանադան 1-0 հաշվով հաղթեց Հարավային Աֆրիկային և դուրս եկավ 1/8 եզրափակիչՀրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումըԵրիտասարդության միջազգային օրը Կապանում. ինչպիսի միջոցառումներ են նախընտրում երիտասարդները․ առցանց հարցումԱնցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվելԻրանը և ԱՄՆ-ն կրկին խոստանում են չհարձակվել միմյանց վրա. AxiosԼոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինիYandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավարՍահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումներըԱրարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՄակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվինՆոր բացահայտումներ ԱմբերդումԱրարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենաՎառելիքի դեֆիցիտը հարվածել է Ռուսաստանի բեռնափոխադրումների ոլորտինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթություններըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵրևան–Մեղրի ճանապարհին վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս մեկ քաղաքացու այրված դիՄիջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումինԵրևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՊակիստանը օդային և ցամաքային հարվածներ է հասցրել Աֆղանստանին․ կան տասնյակ զոհերԵրևանում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն. ԱվինյանԳերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
Ավտո

Էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման կանոններում փոփոխություն կկատարվի

ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին։

«Օրակարգային այս հարցով ձեր քննարկմանն է ներկայացված նախագիծ, որով առաջարկում ենք փոփոխել գործող կանոնակարգը էլեկտրամոբիլների հաշվառման, ընդ որում՝ պիտի փաստեմ, որ նախագծի փոփոխության առաջարկը եկել է մեր քաղաքացիներից: Անցյալ տարվա կտրվածքով մի շարք դիմումներ ենք ստացել, որոնցով դիտարկել ենք այն հարցը, որ հաշվառման կարգը փոփոխենք, որպեսզի գույքահարկի հաշվարկման կանոններում ևս միատեսակություն կարողանանք երաշխավորել մեր քաղաքացիների համար»,- նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նա ասաց, որ այս պահի դրությամբ էլեկտրամոբիլների հաշվարկման տեսանկյունից շարժիչի հզորությանը վերաբերող 2 ցուցանիշ ունենք։ «Խոսքը առավելագույն կամ պիկային հզորությանն է վերաբերում, երկրորդը կայուն հզորությանն է վերաբերում։ Համաշխարհային մակարդակում նախապատվությունը տրվում է կայուն հզորությանը, որը թույլ է տալիս ուղղակի երկար ժամանակ մեքենան վարել՝ չվնասելով մարտկոցը։ Դա հիմնական ընդունելի չափանիշն է, պիկային հզորությունը շատ կարճատև ժամանակահատվածում արագացմանը նպաստող առավելագույն հզորությունն է, որն ավելի շատ մարքեթինգային տրամաբանության մեջ միշտ, որպես կանոն, ավելի բարձր է լինում, քան իրական պատկերն է ստացվում: Մեր ներպետական կարգավորումներում մենք, որպես ընդհանուր սկզբունք, վերցրել ենք պիկային հզորության չափիչը որպես այդպիսին, իսկ ԵԱՏՄ ընդհանուր կանոնակարգն այնպիսին է, որ ԵԱՏՄ ռեեստրում գրանցվում են միայն անհատապես այն էլեկտրամոբիլները, որոնք ունեն էլեկտրոնային անձնագիր, և այդտեղ նշվում է միայն կայուն հզորությանը վերաբերող ցուցանիշը։ 

Առաջարկում ենք, որ մեր ընդհանուր կանոնակարգում հետևյալ կերպ շարժիչի հզորությունները նշենք. եթե ռեեստրում տրանսպորտային միջոցն ունի էլեկտրոնային անձնագիր, որտեղ որ կայուն հզորության ցուցիչը կա, այս շարժիչի հզորությունն է հիմք վերցվելու գույքահարկի հաշվարկման տեսանկյունից, եթե չկա այդպիսի բան, որովհետև տվյալ էլեկտրամոբիլի համար անհատական է լրացումը, այս էլեկտրոնային անձնագիրը չենք կարող միատեսակ դարձնել բոլոր էլեկտրամոբիլների սեփականատերերի համար: Մենք նախատեսել ենք հետևյալ գործակցային տրամաբանությունը և պրոգրեսիվության կանոնն ենք կիրառել. մինչև 250 ձիաուժ ունեցող տրանսպորտային  միջոցների դեպքում՝ էլեկտրամոբիլների դեպքում հաշվարկել ենք առավելագույն պիկային հզորությունը՝ բաժանած 1.5 գործակցի, իսկ եթե 250-ից ավելի ձիաուժ ունեցող տրանսպորտային միջոցների մասին ենք խոսում, 250-ի նկատմամբ կիրառվում է 1.5 գործակիցը, իսկ դրանից արդեն մնացյալ մասով կիրառում ենք 2.5 գործակիցը։ Որպեսզի մեր քաղաքացիների համար ավելի պարզ լինի, ես իրական կյանքից վերցրած օրինակներով նկարագրեմ. օրինակ՝ եթե ունենք 544 ձիաուժ պիկային հզորությամբ էլեկտրամոբիլ, ներկա դրությամբ եթե այն 2025 թվականի արտադրության է, գույքահարկը հաշվարկվում է 666 հազար դրամ պիկային հզորության տրամաբանությամբ, բայց մեր գործակցային տրամաբանությամբ քաղաքացին կվճարի 276 հազար դրամ: Մեկ այլ օրինակ. եթե խոսում ենք մինչև 250 ձիաուժ պիկային հզորությամբ էլեկտրամոբիլի մասին, պայմանականորեն վերցնենք 218 պիկային հզորությամբ էլեկտրամոբիլը. այս ձևով 2025 թվականի արտադրության էլեկտրամոբիլի դեպքում այս պահի դրությամբ վճարվում է 133 400 դրամ գույքահարկ, բայց նոր հաշվարկային գործակցի պայմաններում քաղաքացիները կվճարեն 43500 դրամ։ Նշեմ, որ այս ընդհանուր առմամբ կանոնակարգումները կվերաբերեն շուրջ 20 հազար ֆիզիկական անձանց և 4000 իրավաբանական անձանց: Սա՝ ընդհանրական հաշվարկով, և անցումային որոշակի կանոնակարգումներ ունենք, որպեսզի պատկերը պարզ լինի քաղաքացիների համար։

Կարգավորումը տարածվելու է նաև գործող էլեկտրամոբիլներ ունեցող մեր քաղաքացիների նկատմամբ, բայց որևէ հետհաշվարկ և այլն չենք իրականացնելու։ 2026 թվականի հունվարի 1-ից սկսած հաշվարկը կիրականացվի, և մինչև տարեվերջ մեր հարգելի քաղաքացիներն ունեն ժամանակ՝ արդեն այս նոր ձևաչափով կատարելու վճարում։ Իսկ եթե այս կարգավորումն ուժի մեջ մտնելուց հետո է անձը ձեռք բերում էլեկտրամոբիլ, ապա դրան հաջորդող ամսի 1-ից արդեն հաշվարկը կիրականացվի։ Կարգավարումը նախատեսել ենք, որ ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից: Ինչո՞ւ ենք նախատեսել ապրիլի 1-ը. որովհետև չենք ուզում մեր քաղաքացիներին ծանրաբեռնել լրացուցիչ դիմումներով, մենք մեր թվային հարթակը այնպես կվերադասավորենք, որ ավտոմատ կերպով ցուցանիշային փոփոխություններ կունենանք, և քաղաքացին, ուղղակի մտնելով roadpolice հարթակ, իր անձնական էջ, կկարողանա տեսնել նոր հաշվարկման ձևաչափը:

Փաստեմ նաև, որ կարգավորումները նախատեսել ենք ուժի մեջ թողնել մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը, որպեսզի դրանից հետո արդեն հասկանանք՝ թողնո՞ւմ ենք նույն ռեժիմը, թե՞ արդեն լավարկման որոշակի քայլեր ենք ձեռնարկում: Կարծում ենք, որ սա նաև կնպաստի հանրապետությունում էլեկտրամոբիլների շրջանառությանը»,- նշեց ՆԳ նախարարը։