Արմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների (տեսանյութ)
Հունվարի 2-ին Արմավիր-Երևան ավտոճանապարհին ծառայող Արմավիրի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։ Սուգմամբ պարզել է, որ Արմավիր քաղաքի բնակիչ 26-ամյա վարորդի ներկայացրած վարորդական իրավունքի վկայականը կեղծ է։
Նման մի դեպք էլ Արմավիրի մարզի պարեկներն արձանագրել են հունվարի 9-ին։ Արմավիր-Երևան ճանապարհին նրանք կանգնեցրել են մի «ԲՄՎ», որի վարորդ Նոր Կեսարիա գյուղի 24-ամյա բնակիչը ներկայացրել է միջազգային վարորդական իրավունքի կեղծ վկայական։ Ըստ վարորդի՝ վկայականը նա ձեռք է բերել Տելեգրամյան կայքէջի միջոցով։
Հաջորդ դեպքը Արմավիրի պարեկները հայտնաբերել են հունվարի 14-ին։ Զարթոնք գյուղում նրանք կանգնեցրել են առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող «Օպել» մակնիշի մեքենա։ Եղեգնուտ գյուղի բնակիչ 31-ամյա վարորդը ներկայացրել է վարորդական իրավունքի կեղծ վկայական։
Հունվարի 19-ին Արմավիրի մարզի պարեկներն արձանագրել են նմանատիպ խախտման երեք դեպք։ Այդ դեպքերում վարորդները հայտնել են, որ կեղծ վկայականները ձեռք են բերել Տելեգրամյան կայքէջի միջոցով։
Հունվարի 20-ի գիշերը Արմավիրի պարեկները կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի
մեքենա, որի վարորդ Ակնալիճի 28-ամյա բնակիչը ներկայացրել է վարորդական իրավունքի կեղծ վկայական։
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։
Հարգելի՛ քաղաքացիներ, վարորդական իրավունքի վկայական կարելի է ստանալ բացառապես օրինական ճանապարհով` այցելելով ՆԳՆ հաշվառման-քննական ստրաբաժանումներ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ