4 անչափահասներ մուտք են գործել Արտաշատի թիվ 4 մանկապարտեզ, կոտրել գույք, վնասել խաղալիքներ, վերցրել օծանելիք և հեռացել
Դեկտեմբերի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քանի երիտասարդներ ապօրինի մուտք են գործել Արտաշատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզ և վնասել են մանկապարտեզի գույքը, հաղորդում է Shamshyan.com-ը։
Ոստիկանության Արտաշատի բաժնում ստացված տեղեկությունները իրացնելիս ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 14-ին ժամը 12։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչներ 15-ամյա Ա․ Խ․-ն, 12-ամյա Ա․ Ա․-ն, 10-ամյա Ա․ Ա․-ն և 14-ամյա Ս․ Խ․-ն Արտաշատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզի պատուհանը հրել-բացելու միջոցով մուտք են գործել ներս, որտեղ Ա․ Խ․-ն կոտրել է մանկապարտեզի գույքը, վնասել խաղալիքները, որից հետո վերջիններս վերցրել են մանկապարտեզին պատկանող մի քանի խաղալիքներ և օծանելիք և հեռացել։
Անչափահասները ծնողների հետ միասին հրավիրվել են ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքների արդյունքում խոստովանել են կատարվածը։
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը