Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Որոշ միկրոբներ կարող են կենդանի մնալ նույնիսկ արևի մասնակի ազդեցության պայմաններում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Մալագայի» հետ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բարելավվել են ենթակառուցվածքները Մուրադ Մերզուկիի «ՖՈԼԻԱ» ներկայացումն առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում 5 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները. «Rubinstein Chess Festival 2026» Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. Փաշինյան ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների անունները հայտնի են. 3 հանձնաժողով դեռ նախագահ չունի Դեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցում Էդգար Պապոյանը՝ վորքաութ մարզաձևի աշխարհի չեմպիոն. նախարարն ընդունել է մարզիկին Իսրայելը չի ​​հանդուրժի Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում. Նեթանյահու Հայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի միջազգային հեծանվաերթ. գործադիրը բյուջեից միջոցներ կհատկացնի Կոբախիձեն և Թուրքիայի դեսպանն ընդգծել են Հարավային Կովկասում խաղաղության կարևորությունը

Որոշ միկրոբներ կարող են կենդանի մնալ նույնիսկ արևի մասնակի ազդեցության պայմաններումՄադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Մալագայի» հետ«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բարելավվել են ենթակառուցվածքներըՄուրադ Մերզուկիի «ՖՈԼԻԱ» ներկայացումն առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում5 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները. «Rubinstein Chess Festival 2026»Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. ՓաշինյանԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների անունները հայտնի են. 3 հանձնաժողով դեռ նախագահ չունիԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումԷդգար Պապոյանը՝ վորքաութ մարզաձևի աշխարհի չեմպիոն. նախարարն ընդունել է մարզիկինԻսրայելը չի ​​հանդուրժի Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում. ՆեթանյահուՀայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի միջազգային հեծանվաերթ. գործադիրը բյուջեից միջոցներ կհատկացնիԿոբախիձեն և Թուրքիայի դեսպանն ընդգծել են Հարավային Կովկասում խաղաղության կարևորությունըԻսրայելն Էրդողանին մեղադրել է Թուրքիան Սիրիայում «վտանգավոր արկածախնդրությունների» մեջ ներքաշելու համարՃամբարակի ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿԴատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանից բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույքՀայկական ժառանգությունը նոր ձևաչափով․ Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար Երևանի այգիներում«Փախցնելը»՝ հին սովորույթից մինչև այսօր. երբ ավանդույթը վերածվում է բռնությանՓաշինյանը ներկայացրել է նոր կառավարության ծրագիրը2026-ի 1-ին կիսամյակին քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.041 քրեական վարույթՆիկոլ Փաշինյանի ճեպազրույցըԹաթարստանի վրա ուկրաինական հարձակման հետևանքով կան տուժածներՃամբարակի ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿՀյուրընկալության ոլորտի միջազգային բրենդները մուտք կգործեն Հայաստան. Parvanyan Group-ը և SHBA-ն հայտարարել են ռազմավարական գործընկերության մասինԱվելի քան 2.1 միլիարդ դրամի վնաս պետությանը. ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր հարկային իրավախախտումների դեպքերՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը և Բունդեսթագի պատգամավորը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՎարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն. Փաշինյանը ներկայացրեց Կառավարության ծրագիրըԲԸՏՄ միջամտությամբ Քարի լճի տարածքը մաքրվել է աղբիցԻրանի նկատմամբ Թրամփի վարած քաղաքականությունն անհաջող է. ԱրաղչիԱԺ նախագահը թեթև առողջական խնդիր ունի և չի մասնակցի հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությանըԿառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի հերթական նիստըՀայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալՌուսաստանի զինված ուժերը կշարունակեն հատուկ ռազմական գործողությունըԱԺ-ում մեկնարկել է 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների քվեարկությունըՄեկնարկում է ծանրամարտի պատանիների և Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԴեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել էՇնորհակալություն, Սանդրո՛, Նոայում կատարած աշխատանքի և անմնացորդ նվիրման համարՎրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել էԱրքայազն Հարրին և Մեգանը վերադառնում են Մեծ ԲրիտանիաՀորմուզի նեղուցից գաղտնի միջանցքով օրական մոտ 10 մլն բարել նավթ դուրս է բերվում Օդի ջերմաստիճանը կբարձրանաՎրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարածումից»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 20.08.2026Երեխային նկատմամբ ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՍերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվելՌուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է ԿիևինԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակՀաագայում բացվել է ՀՀ կապի սպայի գրասենյակը
Սպորտ

Էդգար Պապոյանը՝ վորքաութ մարզաձևի աշխարհի չեմպիոն. նախարարն ընդունել է մարզիկին

Օգոստոսի 15-ին Ռիգայում կայացած վորքաութ մարզաձևի աշխարհի առաջնությունում, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, 17-ամյա աթլետ Էդգար Պապոյանը դարձել է բացարձակ չեմպիոն: Ի նշանավորումն հաղթանակի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է մարզիկին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, Street Workout ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը, փոխնախագահ Հայրապետ Դավթյանը:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով մարզիկին հաղթանակի կապակցությամբ՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է. «Այս հաղթանակը, որը նաև ֆեդերացիայի ջանքերի ու երկար տարիների աշխատանքի արդյունքն է, անկասկած, ոգևորեց շատ երեխաների ու պատանիների՝ այսուհետ իրենց ևս տեսնելու այս հաջողության մեջ: Այսօրինակ նվաճումներ և ցանկալի արդյունքներ ունենալուն են ուղղված նաև ՀՀ տարբեր համայնքներում՝ բակային տարածքներում «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների ձևավորումը, որը, որպես շարունակական գործընթաց, իրականացվում է՝ կարևորելով պատանիների ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի խթանումը»:

Նախարարը հիշատակել է վերջերս Ճամբարակում կայացած միջոցառումը, որտեղ Էդգար Պապոյանը ևս ցուցադրական ելույթ է ունեցել` ոգևորելով տեղի երեխաներին: Նրա դիտարկմամբ՝ վերջինները ևս որոշակի հմտություններ էին ցուցաբերում մարզաձևում, ինչը ցույց է տալիս աճող հետաքրքրությունը մարզաձևի նկատմամբ:  

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ՀՀ Կառավարության նոր ծրագրում նախատեսված է 100 կոմբինացված մարզահրապարակների ձևավորման քաղաքականություն այն խոշորացված համայնքներում, որտեղ չկան նման հնարավորություններ: Այդ կոմբինացված մարզահրապարակների անբաժանելի մասը պետք է լինեն «վորքաութ» մարզահրապարակները: Աշխատանքները, ըստ նախարարի, կազմակերպվելու են ֆեդերացիայի հետ համատեղ՝ հաշվի առնելով նրանց փորձն ու ներդրումն այդ ուղղությամբ:

Street Workout ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և գնահատանքի համար՝ համառոտ ներկայացնելով մրցաշարի մանրամասներն ու հայ մարզիկի հաղթանակի ընթացքը: Ըստ այդմ՝ Հայաստանն այս մարզաձևի աշխարհի առաջնություններին մասնակցում է 2014 թվականից՝ գրավելով տարբեր՝ ոչ մրցանակային տեղեր: 2026 թվականին առաջնությանը մասնակցել է 170 մասնակից՝ 53 երկրից, որոնց հետ մրցակցությամբ՝ հայ մարզիկը գերազանց արդյունքներ է ցուցաբերել։ Էդգար Պապոյանը Հայաստան է վերադարձել երկու գավաթով: Ինչպես ֆեդերացիայի նախագահն է նշել, մարզիկը մրցել է միջին քաշային կարգում՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, և բացի իր քաշային կարգից, բոլոր քաշային կարգերի ընդհանուր միավորների համախումբով ևս գրավել է առաջին տեղը։

«Մրցաշարում հաղթեց ոչ միայն ֆիզիկական ուժը, այլև ռազմավարությունը, որով առաջնորդվել էինք: Տարբեր տարիների մրցաշարերում ունեցած մեր փորձառությունը վերլուծելով, սխալները վեր հանելով ու դրանց վրա աշխատելով, ինչպես նաև Էդգարի աշխատասիրության արդյունքում՝ հասանք հաղթանակի: Մենք Էդգարի օրինակով կարողացանք ցույց տալ, որ յուրաքանչյուր երեխա, յուրաքանչյուր բակում՝ Հայաստանի ցանկացած կետում, կարող է վորքաութ մարզահրապարակում մարզվել և հասնել լավ արդյունքների։ Պարտադիր չէ՝ բոլորը դառնան աշխարհի չեմպիոն, բայց եթե իրենք արդեն մարզվում են, հեռու են մնում վատ սովորույթներից, դա նույնպես հաղթանակ է:  Մոտակա մեկ տարվա ընթացքում, քանի դեռ Էդգարը գործող չեմպիոն է, մեր ուղերձը լինելու է հետևյալը՝ յուրաքանչյուր երեխա բակում մարզվելով կարող է դառնալ չեմպիոն հենց ինքն իր համար, և դա ամենամեծ հաղթանակն է»,- ասել է Արթուր Հարությունյանը։

Նա հավելել է, որ միջազգային գործընկերները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում մարզիկի նկատմամբ՝ կարևորելով նրա ներկայությունը տարբեր մրցաշարերում: Էդգար Պապոյանի ելույթը նպաստել է նաև Հայաստանում առաջնություններ անցկացնելու հնարավորության ստեղծմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզաձևի մասսայականացմանն ուղղված միջոցառումների պլանավորմանը, միջազգային մրցաշարերի անցկացման հնարավորություններին առնչվող և այլ հարցեր:

Նշենք, որ պետական աջակցությամբ վորքաութ մարզաձևի և առողջ ապրելակերպի զարգացման նպատակով Կապան, Ջերմուկ, Բերդ և Ճամբարակ համայնքներում արդեն իսկ 10 ժամանակակից մարզահրապարակ է կառուցվել։