Շնորհակալություն, Սանդրո՛, Նոայում կատարած աշխատանքի և անմնացորդ նվիրման համար
«Ալաշկերտի» դեմ կայացած հանդիպումը Սանդրո Պերկովիչի համար վերջինն էր «Նոայի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին պաշտոնապես հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Խորվաթ մասնագետը «Նոան» գլխավորել էր 2025 թվականի հունիսին։ Նրա գլխավորությամբ թիմը պատմական հաջողություններ է գրանցել թե՛ ներքին առաջնությունում, թե՛ միջազգային ասպարեզում։
Պերկովիչի գլխավորությամբ ձեռք բերված հաղթանակները «Նոային» բերեցին վարկանիշային կարևոր միավորներ՝ Հայաստանը բարձրացնելով ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի 33-րդ հորիզոնական։ Այս պատմական առաջընթացի շնորհիվ հայկական ակումբները հաջորդ մրցաշրջանից հնարավորություն կստանան պայքարը սկսել նաև Եվրոպա լիգայի որակավորման փուլերից։
«Շնորհակալություն, Սանդրո՛, «Նոայում» կատարած աշխատանքի և անմնացորդ նվիրման համար», – նշված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։
Սանդրո Պերկովիչը երևանյան «Նոան» գլխավորել է 2025 թվականի հունիսից մինչև 2026 թվականի օգոստոսի 19-ը։ Այս ընթացքում նա թիմի հետ նվաճել է 2 պաշտոնական տիտղոս՝Հայաստանի Գավաթը և Հայաստանի Սուպերգավաթը։ Բացի այդ, նրա ղեկավարությամբ «Նոան» գրանցեց պատմական եվրագավաթային արդյունք՝ դուրս գալով ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլ։
armsport.am


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ