Թրամփը հայտարարել է Իրանի դեմ «աննախադեպ տնտեսական գործողության» մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստվում է Իրանի դեմ իրականացնել «աննախադեպ մասշտաբի տնտեսական պատերազմ և մեկուսացում»։ Թրամփի խոսքով՝ Իրանը նախկինում ստացել է ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու հնարավորություն, սակայն չի օգտվել դրանից։ Նրա խոսքով՝ այժմ Վաշինգտոնը կանցնի Իրանի դեմ «երբևէ իրականացված ամենածանր տնտեսական գործողությանը»։
ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է նաև բոլոր երկրներին, որ եթե նրանց ֆինանսական կառույցները, ընկերությունները, օդանավակայանները կամ պետական մարմինները որևէ աջակցություն ցուցաբերեն Իրանին, դա «հսկայական տնտեսական հետևանքներ» կունենա։
«Նավթի մաքսանենգությունը, փոխանակման գծերը, կանխիկ դրամական փոխանցումները, փոխանակման կետերը, նավերի գրանցամատյանները, միջնորդ ընկերությունները՝ այս ամենը պետք է դադարեցվի հիմա»,– հայտարարել է Թրամփը։
Նրա խոսքով՝ նախատեսվող միջոցառումները պետք է փակեն Իրանի ֆինանսական և առևտրային այն ուղիները, որոնք կարող են ապահովել երկրի տնտեսության կենսունակությունը։
Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանը «երբեք միջուկային զենք չի ունենա»՝ նշելով, որ նոր միջոցառումները նպատակ ունեն սահմանափակել նաև Թեհրանի՝ աշխարհում ուժ և ազդեցություն ցուցադրելու հնարավորությունները։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»