Թիկի՛, շնորհակալ ենք ամեն ինչի համար
Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» մամուլի ծառայությունը հուզիչ տեսանյութ է հրապարակել, որտեղ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը հրաժեշտ է տալիս սերբական ակումբին ու իր թիմակիցներին։ Թիմից հեռանալիս 27-ամյա ֆուտբոլիստը չի կարողացել զսպել արցունքները։ Սերբական ակումբի տարածած տեսանյութը մակագրված է կարճ ու հստակ․ «Թիկի՛, շնորհակալ ենք ամեն ինչի համար»։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հայ պաշտպանը կարիերան կշարունակի հունական «Օլիմպիակոսում», որտեղ ձախ պաշտպանի դիրքում կփոխարինի արգենտինացի Ֆրանսիսկո Օրտեգային։ Նրա տրանսֆերի դիմաց հունական ակումբը «Ցրվենա Զվեզդային» կվճարի 5 միլիոն եվրո հաստատուն գումար և ևս 2 միլիոն եվրո՝ որպես բոնուս: Թիկնիզյանը նոր թիմի հետ կնքել է 4+1 ձևաչափով պայմանագիր (4 տարի՝ ևս մեկով երկարաձգելու հնարավորությամբ), իսկ տարեկան աշխատավարձը կկազմի շուրջ 1,1 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Թիկնիզյանը բելգրադյան ակումբին միացել էր 2025 թվականի ամռանը։ Սերբական թիմի կազմում նա ընդհանուր առմամբ մասնակցել է 67 հանդիպման, որոնցից 7-ը՝ նոր մեկնարկած մրցաշրջանում։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան
Գևորգ Պապոյանը ԵԱՏՄ խորհրդի նիստին ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման առ...