Քննարկվում է ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Նազելի Բաղդասարյանին: Նրան խորրդարանում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քնարիկ Հարությունյանը:
Նազելի Բաղդասարյանը ծնվել է 1983-ին Լենինականում: 2005-ին ավարտել է Մոսկվայի ձեռներեցության միջազգային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը: Իրավագիտության մագիստրոս է:
2017-ին սովորել է Կիևի ժողովրդավարության և իրավունքի գերակայության ինստիտուտում՝ ստանալով մեդիաիրավագետի որակավորում:
1999-ին սկսել է աշխատանքային գործունեությունը մեդիաոլորտում, 2003-2005-ին աշխատել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի օգնական: 2005-2006-ին դասավանդել է Մոսկվայի ժամանակակից հումանիտար ակադեմիայի Երևանի մասնաճյուղում: 2006-2018-ին գործունեություն է ծավալել մասնավոր ոլորտում՝ որպես իրավաբան: 2008-2018-ին աշխատել է մեդիաոլորտում հեռուստահաղորդումների մեկնաբան, ղեկավարել է ռադիոկայան:
2019-2021-ին ընտրվել է պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով, եղել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2021-ին պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրացուցակով:
2021-ի նոյեմբերին նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2021 թվականը, 2023-ին նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական, իսկ 2023-ի հունիսից զբաղեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարի պաշտոնը:
2025-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:
Նազելի Բաղդասարյանն իր ելույթի ժամանակ անդրադարձավ հարցին, թե ինչու որոշվեց գերատեսչությունը վերանվանել աշխատանքի և բարեկեցության նախարարություն, իսկ հանձնաժողովը՝ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողով: Ըստ նրա՝ իշխող ուժի համար կարևոր է քաղաքացու բարեկեցությունը, բավարար չէ սոցիալական խնդիրների ճիշտ հասցեագրումը, այլ որ քաղաքացին ունենա բարեկեցիկ կյանք, իսկ բարեկեցիկ կյանքի միակ հնարավորությունն արժանապատիվ աշխատանքն է:
«Նախկինում աշխատանքը և բարեկեցությունը կախված են եղել փոստային ինդեքսից, և այդ բարեկեցությունը չի հասել մարզեր: Մեր պետական քաղաքականությունները միտված են, որ ՀՀ քաղաքացին ՀՀ յուրաքանչյուր համայնքում ունենա բարեկեցիկ կյանք»,- ասաց նա:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար
Ռոբոտ-շները կպահպանեն Չինաստանի լուսնային կայանը
Բելառուսի տարածքում քաղաքացիական անձանց փոխանակում է իրականացվել