Հուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց նպատակն է նվազեցնել ստվերային տնտեսությունը, ստեղծել առողջ տնտեսական միջավայր բիզնեսի համար և բարձրացնել հարկային կարգապահությունը։
Միաժամանակ, ներկայացվում են հուլիսի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները․
21 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 69․2 մլն դրամի, ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 43․1 մլն դրամ։
18 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 21 մլն դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 18․9 մլն դրամ:
13 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 64․4 մլն դրամ։
Ստվերային շրջանառության բացահայտման ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 33 հարկ վճարող ներկայացրել է ԱԱՀ-ի, շրջանառության հարկի, եկամտային հարկի, ակցիզային հարկի ճշգրտված հաշվարկներ: Ճշգրտված հարկային հաշվարկներով իրացման շրջանառությունը բարձրացվել է 2․097 մլն դրամի չափով, որի արդյունքում հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա 348․4 մլն դրամ հարկի գումար:
Հարկային իրավախախտման, կանխման շրջանակում ԵԱՏՄ տարածքից ներմուծված ապրանքների ինվոյսներում՝ գների արժանահավատությունը ճշտելու ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքում, 566 դեպքով ներկայացվել են ճշտված հայտարարագրեր: Արդյունքում ներկայացված ճշտված հայտարարագրերով ինվոյսային արժեքը բարձրացվել է 671․5 մլն դրամով և հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա 134․3 մլն դրամ հարկի գումար:
Շահութահարկի թաքցված հարկվող օբյեկտները բացահայտելու ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքում 7 դեպքով ներկայացվել են շահութահարկի ճշգրտված հաշվարկներ, որոնց արդյունքում 6 դեպքով հարկվող շահույթը բարձրացվել է 563․6 մլն դրամի չափով, որի արդյունքում հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա 103․6 մլն դրամ շահութահարկի գումար, իսկ 1 դեպքով ծախսերը նվազեցվել է 53․6 մլն դրամի չափով, որի արդյունքում հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա 9․6 մլն դրամ շահութահարկի գումար:
ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...
Ռոբոտ-շները կպահպանեն Չինաստանի լուսնային կայանը
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում