ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում տվյալների բազաների կառավարման և Oracle տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հրավիրում է աշխատանքի տվյալների բազաների կառավարման և Oracle տեխնոլոգիաների ոլորտի փորձառու մասնագետների։
Վերկայացվող հիմնական պահանջներն են՝
- բարձրագույն կրթություն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգչային գիտությունների, ծրագրավորման կամ հարակից մասնագիտություններով,
- տվյալների բազաների կառավարման ոլորտում մասնագիտական աշխատանքային փորձ,
- Oracle Database-ի խորքային իմացություն և առնվազն 5 տարվա գործնական աշխատանքային փորձ,
- SQL և PL/SQL լեզուների լավ իմացություն և կիրառման հմտություններ,
- տվյալների բազաների նախագծման, կառուցվածքի մշակման և օպտիմալացման վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
- տվյալների բազաների աշխատանքի մոնիթորինգի, կատարողականության (performance) վերլուծության և օպտիմալացման հմտություններ,
- Oracle Database-ի պահուստավորման, վերականգնման և տվյալների ամբողջականության ապահովման վերաբերյալ գիտելիքներ,
- տվյալների բազաների անվտանգության, հասանելիության և օգտատերերի իրավունքների կառավարման վերաբերյալ գիտելիքներ,
- տվյալների բազաների ինտեգրման և տեղեկատվական համակարգերի հետ փոխգործակցության սկզբունքների իմացություն,
- հայերենի գերազանց և առնվազն մեկ օտար լեզվի (անգլերենը նախընտրելի է) լավ իմացություն,
- վերլուծական և տրամաբանական մտածողություն, խնդիրների լուծման կարողություն, բարձր պատասխանատվության զգացում, նախաձեռնողականություն և թիմային աշխատանքի կարողություն,
- տարիքը՝ մինչև 40 տարեկան։
Դիմելու կարգը
Դիմումների ընդունման ժամկետը՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը։
Դիմել կարող են՝
- [email protected] էլ. փոստով՝ կցելով դիմումը, ինքնակենսագրականը (CV) և կրթությունն ու մասնագիտական փորձը հավաստող համապատասխան փաստաթղթերը
- ք. Երևան, Նալբանդյան 104՝ փաստաթղթերը ներկայացնելով առձեռն կամ փոստով
«Եթե ունեք համապատասխան մասնագիտական կրթություն, տվյալների բազաների կառավարման ոլորտում աշխատանքային փորձ և Oracle Database-ի հետ աշխատելու խորքային գիտելիքներ, և ցանկանում եք ձեր մասնագիտական փորձառությունն ու գիտելիքները ներդնել պետական նշանակության տեղեկատվական համակարգերի զարգացման, սպասարկման և տվյալների կառավարման գործընթացներում, ապա կարող եք դիմել հետագա աշխատանքի և համագործակցության հնարավորությունները դիտարկելու նպատակով»,-նշված է ԱԱԾ հայտարարության մեջ։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար
Ադրբեջանն ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունն ականազերծման հարցում. Axios