Թրամփը երեք օրով կասեցրել է Կանադայի նկատմամբ 50% մաքսատուրքերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երեք օրով կասեցրել է կանադական ապրանքների նկատմամբ 50% մաքսատուրքերը՝ սպասելով առևտրային գործարք կնքելուն։ «Ես երեք օրով կասեցրել եմ կանադական ապրանքների նկատմամբ 50% մաքսատուրքերը, որոնք պետք է ուժի մեջ մտնեին վաղը առավոտյան, քանի դեռ Կանադան և Միացյալ Նահանգները ավարտում են առևտրային համաձայնագիրը»,-գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Ավելի վաղ Politico պարբերականը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը քննարկում է Կանադայից ապրանքների համար 50 տոկոս մաքսատուրքերի սահմանումը հետաձգելու հնարավորությունը:
Հուլիսին ԱՄՆ նախագահը ստորագրել էր հռչակագիր, որով նախատեսվում էր լրացուցիչ 50% մաքսատուրք սահմանել Կանադայից մի շարք ապրանքների ներմուծման համար՝ գինուց մինչև հոկեյի մականներ և ցեմենտ:
Հրամանագրում նշված է, որ մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն մեկ ամսից՝ բանակցությունները շարունակելու հնարավորություն տալու համար:
Թրամփը նաև հնարավոր է համարել նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք չեղարկված Keystone XL նավթամուղի նախագծի վերսկսումը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում