Իսրայելը հայտարարել է, որ Սիրիան թուրքական զորքերին թույլ է տվել տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում
Սիրիան հայտնվել է Իսրայելի հետ անվտանգության ստատուս քվոն խախտելու եզրին՝ թույլ տալով թուրքական զորքերին տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X հարթակում հաղորդագրություն է տարածել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։
«Իսրայելը և Սիրիան համաձայնել են անվտանգության հարցերում ստատուս քվոյի շուրջ։ Սիրիան մոտեցել է դրա խախտմանը՝ թույլ տալով թուրքական զորքերին տեղակայվել Հալեպի մոտակայքում գտնվող ավիաբազայում», - նշված է գրասենյակի հայտարարության մեջ։
Նաև նշվում է, որ «Իսրայելը բազմիցս զգուշացրել է Սիրիային, որ նման տեղակայումը կսպառնա Իսրայելի անվտանգությանը»։ «Սիրիան որոշել է անտեսել այս նախազգուշացումները։ Իսրայելը չի հանդուրժի իր անվտանգությանը սպառնացող վտանգները և կողջունի վերադարձը ստատուս քվոյին», - հավելել է Նեթանյահուի գրասենյակը։
Օգոստոսի 18-ի առավոտյան չորս ավիահարված էր հասցվել Սիրիայի Իդլիբի նահանգի հարավ-արևելքում գտնվող Աբու ազ-Զուհուրի ռազմական օդանավակայանին, որի հետևանքով նյութական վնաս էր պատճառվել։ Սիրիայի հարցով ԱՄՆ բանագնացը հայտարարել էր, որ ավիաբազայի վրա հարձակման պատասխանատուն Իսրայելն է։ Սիրիան դատապարտել էր Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածները։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում