Հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալները կներառվեն Ազգային գեոպորտալում
Օգոստոսի 18-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և ՀԾԿՀ-ի կողմից կարգավորվող ընկերությունների ներկայացուցիչները, տեղեկացնում են ՀԾԿՀ-ից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԾԿՀ-ի կողմից կարգավորվող ընկերությունների հանրային ենթակառուցվածքների՝ գազամատակարարման, ջրամատակարարման, էլեկտրաէներգետիկայի, էլեկտրոնային հաղորդակցության և այլ ցանցերի վերաբերյալ տարածական տվյալների հավաքագրման, համակարգման և սահմանված կարգով ազգային գեոպորտալին ինտեգրման գործընթացի կազմակերպման հարցերը։
Քննարկման արդյունքում կողմերը պայմանավորվել են պատասխանել Կադաստրի կոմիտեյի կողմից ներկայացվող հարցաշարերին, որով ըստ էության կուրվագծվի ենթակառուցվածքների վերաբերյալ տվյալների կառավարման արդիականացման, թվայնացման և պետական տեղեկատվական համակարգերի փոխկապակցվածության ապահովման տեխնիկական նկարագիրը։
Քննարկման մասնակիցները վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Barbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարով
Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը