ԱՄՆ-ն փոխել է Իրանի նկատմամբ մարտավարությունը․ CNN
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներին դադարեցնել բանակցությունները Իրանի հետ, հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ Ըստ նրա տեղեկությունների՝ ԱՄՆ-ն իր քաղաքական դաշնակիցներին տեղեկացրել է մարտավարական փոփոխության մասին. «Իրանին հնարավորինս շուտ ջախջախելու» մոտեցմանը փոխարինելու է եկել ժամանակի ընթացքում նրան «խեղդելու» գաղափարը։
Եթե նախկինում Թրամփը պնդում էր, թե բանակցությունները լավ են ընթանում, և որ նոր գործարքը սարերի հետևում չէ, ապա այժմ նա խոսում է այդ ուղղությամբ դիվանագիտական ջանքերի բացակայության մասին, նշում է CNN-ը։
Հեռուստաընկերության աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփն իր բանակցային թիմին, որի կազմում են իր փեսա Ջարեդ Քուշները, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, հրահանգել է չփոխգործակցել Թեհրանի հետ։
Դոնալդ Թրամփն այս հրահանգը տվել է Թեհրանի անդրդվելի կեցվածքի պատճառով, քանի որ վերջինս հրաժարվում է զիջումների գնալ և կատարել ամերիկյան կողմի պահանջները։ Ըստ CNN-ի աղբյուրների՝ ԱՄՆ նախագահը մտադիր է սառեցնել գործընթացը և սպասել այնքան ժամանակ, մինչև Իսլամական Հանրապետության ղեկավարությունը պատրաստակամություն հայտնի կնքելու Վաշինգտոնի պայմաններին համապատասխանող համաձայնագիր։
Թրամփն ավելի վաղ Truth Social-ում գրել էր, որ ԱՄՆ-ն բանակցություններ չի վարում և չի պլանավորում վարել Իրանի հետ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում