Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարության միջոցներով մեկնարկել են Ջրառատ-Գյումրի ճանապարհի նորոգման աշխատանքները Իսրայելը հայտարարել է, որ Սիրիան թուրքական զորքերին թույլ է տվել տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում Հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալները կներառվեն Ազգային գեոպորտալում Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածում Ադրբեջանական նավթի գինն աճել է Լեհաստանում ուկրաինացի երեխաների վրա են հարձակվել Հանցավոր ծագում ունեցող 29 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե Վաղարշապատում հիմնանորոգվում է շուրջ 1.9 կմ ճանապարհահատված ԱՄԷ-ն դադարեցրել է Իրանի հետ առևտուրն ու ֆինանսական գործառնությունները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Վայոց ձորի մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ գազ չի լինի Նախատեսվում է մանկապարտեզներում գործարկել 6-12 ամսական երեխաների՝ հանրապետությունում առաջին խումբը

Կառավարության միջոցներով մեկնարկել են Ջրառատ-Գյումրի ճանապարհի նորոգման աշխատանքներըԻսրայելը հայտարարել է, որ Սիրիան թուրքական զորքերին թույլ է տվել տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայումՀանրային ենթակառուցվածքների տարածական տվյալները կներառվեն Ազգային գեոպորտալումԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածումԱդրբեջանական նավթի գինն աճել էԼեհաստանում ուկրաինացի երեխաների վրա են հարձակվելՀանցավոր ծագում ունեցող 29 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջեՎաղարշապատում հիմնանորոգվում է շուրջ 1.9 կմ ճանապարհահատվածԱՄԷ-ն դադարեցրել է Իրանի հետ առևտուրն ու ֆինանսական գործառնություններըԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՎայոց ձորի մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ գազ չի լինիՆախատեսվում է մանկապարտեզներում գործարկել 6-12 ամսական երեխաների՝ հանրապետությունում առաջին խումբըԳյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարարվելՄԱԿ-ը կոչ է արել առաջնահերթություն համարել երեխաների ու երիտասարդների թվային անվտանգությունըՀնդկաստանի պաշտպանության քարտուղարին ներկայացվել են ռազմական ակադեմիայի գործունեությունըԱդրբեջանում հետախուզվող լրագրողների հայտարարությունները որևէ կապ չունեն Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման հետ․ ՌԴ ԱԳՆԻսրայելը հարվածել է ԻդլիբինՀայաստանը պետք է պարզաբանի սանիտարական խախտումների պատճառներըԱՄՆ-ն փոխել է Իրանի նկատմամբ մարտավարությունը․ CNNԲազումի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչքՔննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելուՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 19.08.2026ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱյս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու․ Գևորգ Պապոյան14-ամյա Տիգրան Համբարձումյանը հաղթել է Մագնուս Կարլսենին5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիրԸմբիշ Յուրիկ Մխիթարյանը դարձել է Մ20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիրԻրանի հետ որևէ բանակցություն կամ խոսակցություն չի ընթանում և նախատեսված չէ. ԹրամփՔննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարներըԱդրբեջանը դատական հայց է ներկայացրել CNN-ի դեմՔՊ վարչության նիստում քննարկվել են առաջիկա ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներըԲանակում շարունակվում են ոչ կանոնագրքային հարաբերությունների կանխարգելմանն ուղղված հանդիպումներըՀայաստանի մի շարք հասցներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՍարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետՄոլդովայի նախագահը բարձր է գնահատել երկրի անկախության 35 տարիների ընթացքում գրանցված առաջընթացը․ MoldpresԹրամփը քարտեզ է հրապարակել, որտեղ Հորմուզը նշված է որպես ԱՄՆ տարածքՀայաստանը թարմացնում է միգրացիոն քաղաքականությունըՈչինչ չի ջնջի միասին անցկացրած մեր ժամանակը. Վլադիմիր ԿլիչկոՈւիթքոֆի ու Քուշների գալը Կալուգայից Մոսկվա բարեկամների այց չէ. ՈւշակովՀորմուզի նեղուցում հարվածել են նավին, կա զոհԵրկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվելՀայաստանն ու Չեխիան խորացնում են համագործակցությունը ջրային ոլորտումՇինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհերՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԱմառային դպրոցը՝ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանումՀարավային Կորեայում տեղատարափ անձրևները լայնածավալ հեղեղումներ և սողանք են առաջացրելԺամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածըՌուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինՆԳ նախարարը «Զվարթնոց» օդանավակայանում ծանոթացել է e-gate ավտոմատացված համակարգերի ներդրման նախապատրաստական աշխատանքներինԱրամ Հովհաննիսյանը ՌՈ անձնակազմի հետ խորհրդակցություն է անցկացրել
Հայաստան

Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարարվել

Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարարվել։ Մոտ 21 կիլոմետրանոց հատվածի շինարարության նախնական արժեքը 15 միլիոն դոլար է։ Նախագծման մրցույթի ավարտից հետո նախատեսվում է անցնել շինարարության, սակայն դեռ հայտնի չէ՝ աշխատանքը պետական միջոցներով կֆինանսավորվի՞, թե՞ դրան կմասնակցի երկաթուղու կառավարիչ ռուսական կողմը։ Գյումրիում աշխատանքային շրջայցի ընթացքում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն է մանրամասներ հայտնել երկաթուղու վերագործարկման ծրագրի ընթացքից, ինչպես նաև խոսել Ադրբեջանի հետ հնարավոր էլեկտրամատակարարման համատեղ նախագծի մասին։

Երկաթուղին՝ նախագծման փուլում

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Գյումրիում հայտնել է, որ Ախուրիկի հատվածի նախագծման մրցույթն արդեն հայտարարվել է, իսկ հաղթող կազմակերպության ընտրությունից հետո գործընթացը կանցնի շինարարական փուլ։  «Մեզ համար երկաթուղին էլի առանցքային նշանակություն ունեցող ենթակառուցվածք է։ Մենք էնտեղ որոշակի հատվածներում հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներ ենք պլանավորում։ Ախուրիկի հատվածի մասով նախագծման գործընթացի մրցույթ ենք հայտարարել և էտ տրամաբանության մեջ էս պահին շարունակում ենք մեր աշխատանքները»։

Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման մասին պայմանավորվածությունը Հայաստանն ու Թուրքիան ձեռք են բերել 2025-ի սեպտեմբերին, երբ Հայաստան էր ժամանել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Հանդիպումից հետո հայկական կողմը հայտնել էր, որ երկու երկրների համապատասխան մարմինները տեխնիկական ուսումնասիրություններ են իրականացնելու երկաթուղու և էլեկտրահաղորդման գծի վերականգնման համար։ Այս տարվա մայիսի 7-ին վարչապետ  Փաշինյանը հայտարարել էր Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկման   տեխնիկական գնահատումների մասին։

Թուրքիայից ևս երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման մասին են հայտարարում։ Շիրակի մարզին սահմանակից Աքյաքա քաղաքի քաղաքապետ Էրգուդեր Թոփլաշը մեկ ամիս առաջ հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահի հանձնարարությամբ տարվող աշխատանքները նախատեսվում է ավարտել 2-3 ամսում։

Հայկական հատվածի՝ մոտ 21 կիլոմետրանոց շինարարության նախնական արժեքը 15 միլիոն դոլար է։ Ֆինանսավորման աղբյուրը դեռ հստակեցված չէ։ «Հարավկովկասյան երկաթուղիների» հետ այս պահին նոր բանակցություններ չկան։

Տարբեր ստանդարտները՝ տեխնիկական խնդիր

Երկաթուղու վերագործարկման դեպքում պետք է լուծվի նաև տարբեր ստանդարտների հարցը։ Հայաստանում երկաթուղին ունի 1520 միլիմետր լայնություն, Թուրքիայում՝ 1435 միլիմետր։ Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ նոր ենթակառուցվածքները նախագծելիս պետք է հաշվի առնել երկու համակարգերի տարբերությունը, որպեսզի խորհրդային և եվրոպական ստանդարտներով կառուցված երկաթուղիների միացման ժամանակ խնդիրներ չառաջանան։

«Հասկանալի է, որ մենք էս հարցը քննարկելիս հաշվի ենք առնում հավանական էն ուղղությունները, որոնցով մենք կկարողանանք միանալ և նույն ստանդարտին, կամ նույն ստանդարտին մոտ լուծումներ ենք փորձում տալ։ Տարածաշրջանում երկու ժամանակների ժառանգություն կա, մեկը հետխորհրդային երկաթգծերի ժառանգությունն է, մեկը՝ Թուրքիայում ավելի եվրոպական ստանդարտներին մոտ, բնականաբար էնտեղ շատ սինքրոնացնել հնարավոր չի լինի, բայց ինչպես Ախալքալակի երկաթուղու կայարանում կա բեռնափոխադրման հնարավորություն, էնպես էլ Հայաստանը կկարողանա ունենալ»։

Գործարկման դեպքում երկաթուղին Հայաստանի համար կարող է դառնալ հարևան պետությունների և Եվրոպայի հետ արտահանման ու ներկրման ավելի մատչելի ու հարմարավետ այլընտրանքային ուղղություն և նպաստել ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը։

Անիի կամուրջը՝ առանձին ենթակառուցվածքային ծրագիր

Հայ-թուրքական այսպես ասած «ենթակառուցվածքային օրակարգում» երկաթուղուց բացի նաև Անիի պատմական կամրջի վերականգնման հարցն է։ Նախարարի խոսքով՝ այս ուղղությամբ Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարների միջև արդեն քննարկումներ են եղել, և պայմանավորվածությունները գրեթե ավարտված են։

 «Անիի կամրջի վերականգնման աշխատանքները կմեկնարկեն հնարավորինս կարճ ժամանակում։ Սրա մասին նաև վերջերս իմ և Թուրքիայի հետ հանդիպման ժամանակ ենք քննարկել, էս մասով գրեթե շինարարությանը մոտ փուլում ենք»։

Ադրբեջանի հետ՝ էներգետիկ ենթակառուցվածքների սինքրոնացում

Գյումրիում ՏԿԵ նախարարն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի հնարավոր միացմանը։ «Ռադիոլուրի» հարցին՝ էլեկտրական հենասյուների տեղադիրքերը որոշելու նպատակով ադրբեջանցի մասնագետների Հայաստան այցելությունների մասին, Խուդաթյանը հաստատել է՝ համատեղ աշխատանքային խմբերն ուսումնասիրում են ենթակառուցվածքները։

«Շատ ժամանակ նաև էտ աշխատանքային խմբերը տեղափոխվում են մի երկրից մյուսը, ինչը հասկանալի է։ Երբ քննարկում ենք ենթակառուցվածքների սինքրոնացման հարցը, միմյանց միացնելու հարցը, էնտեղ հարցեր են առաջանում, որոնք անհրաժեշտ է նայել և Հայաստանի մասով, և Ադրբեջանի մասով։ Էնպես որ սա սովորական աշխատանքային պրոցես է։ Հնարավոր չի, օրինակ, մի երկրի էներգետիկ ցանցը կպցնել մյուս երկրի էներգետիկ համակարգին, բայց գտնվել ու դուրս չգալ էտ մի երկրի սահմաններից։ Սա աշխատանքային պրոցես է, որին պիտի վատ չվերաբերվենք, այլ պիտի դրական վերաբերվենք»։

Նախարարի խոսքով՝ Հայաստանի համար կարևոր է էներգետիկ համակարգերի միացումը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համակարգերին։ Դա Հայաստանին հնարավորություն կտա էլեկտրաէներգիա և՛ ներմուծել, և՛ արտահանել։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանը տարածաշրջանում դիրքավորվել է որպես էներգիա արտադրող երկիր։

armradio.am