Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ առաջիկա օրերին երկիրը կարտաքսի երկու իրանցի դիվանագետի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
Այս որոշումը կայացվել է՝ ի պատասխան Իրանի անվտանգության ծառայության կողմից հուլիսին Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի ձերբակալման և հարցաքննության: «Ես հայտարարել էի, որ այս անհանդուրժելի գործողությունը հետևանքներ կունենա։ Դա տեղի է ունեցել։ Ֆրանսիայում իրանցի երկու դիվանագետ առաջիկա օրերին կարտաքսվի»,- նշել է Բարոն:
Ավելի վաղ Իրանում երկու ֆրանսիացի դիվանագետ հայտարարվել է «պերսոնա նոն գրատա»: Ըստ IRNA գործակալության՝ Իրանի ԱԳՆ-ն այս մասին հայտարարել է օգոստոսի 17-ին՝ այն բանից հետո, երբ երկրի Հետախուզության նախարարությունը հաղորդել է, որ երկու ֆրանսիացի դիվանագետ հուլիսին Թեհրանում գաղտնի հանդիպման են մասնակցել օտարերկրյա միջամտության հետ կապված խոշոր գործով կասկածյալների հետ։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ֆրանսիացի դիվանագետների նման գործողությունները խախտում են միջազգային իրավունքը, մասնավորապես, դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ 1961 թ. Վիեննայի կոնվենցիան։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում