Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Թբիլիսիի կենտրոնում՝ Ռիկե զբոսայգում, ապամոնտաժվում է Վրաստանի մայրաքաղաքի ամենահայտնի և հակասական օբյեկտներից մեկը՝ երաժշտական թատրոնն ու ցուցասրահը, որոնք առավել հայտնի են որպես «խողովակներ» կամ «Ռիկեի կուժեր»։
Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության տարիներին իրականացված բազմամիլիոն դոլարանոց նախագիծը մայրաքաղաքի լայնածավալ նորացման մաս էր կազմում և ժամանակի ընթացքում դարձել էր դարաշրջանի չիրականացված հավակնությունների խորհրդանշան, գրում է BBC-ն։
Սաակաշվիլու օրոք կառուցված ապակե ճարտարապետական խորհրդանիշները մեկ անգամ չէ, որ ներկայիս իշխանությունների քննադատության թիրախ են դարձել։ Շենքերից մի քանիսը իշխանափոխությունից հետո էական փոփոխությունների չեն ենթարկվել, իսկ մյուսները, այդ թվում՝ նախագահական նստավայրը, վերափոխվել են։ «Ռիկեի կուժերի»՝ իտալացի ճարտարապետներ Մասիմիլիանո և Դորիանա Ֆուկսասների նախագիծը, ըստ լրատվականի, ամենադրամատիկ ճակատագիրն ունեցավ։
Համալիրը, որը նախատեսված էր որպես երկրի գլխավոր ցուցահանդեսային և մշակութային վայրերից մեկը, փակ էր գրեթե 15 տարի և այժմ ամբողջությամբ կանհետանա Թբիլիսիի քարտեզից։
«Շենքը դիսֆունկցիոնալ էր, ծանր վիճակում էր, նախորդ կառավարությունը բացարձակապես անխոհեմորեն ծախսել է մոտ 25 միլիոն եվրո պետական միջոցներ՝ այն կառուցելու համար: Շենքը բոլորովին տեղանքին համապատասխան չէր»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ