Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի միջազգային հեծանվաերթ. գործադիրը բյուջեից միջոցներ կհատկացնի Կոբախիձեն և Թուրքիայի դեսպանն ընդգծել են Հարավային Կովկասում խաղաղության կարևորությունը Իսրայելն Էրդողանին մեղադրել է Թուրքիան Սիրիայում «վտանգավոր արկածախնդրությունների» մեջ ներքաշելու համար Ճամբարակի ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿ Արմեն Աշոտյանից պահանջում են բռնագանձել 338 մլն դրամ Հայկական ժառանգությունը նոր ձևաչափով․ Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան «Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար Երևանի այգիներում «Փախցնելը»՝ հին սովորույթից մինչև այսօր. երբ ավանդույթը վերածվում է բռնության Փաշինյանը ներկայացրել է նոր կառավարության ծրագիրը 2026-ի 1-ին կիսամյակին քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.041 քրեական վարույթ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը Թաթարստանի վրա ուկրաինական հարձակման հետևանքով կան տուժածներ

Հայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի միջազգային հեծանվաերթ. գործադիրը բյուջեից միջոցներ կհատկացնիԿոբախիձեն և Թուրքիայի դեսպանն ընդգծել են Հարավային Կովկասում խաղաղության կարևորությունըԻսրայելն Էրդողանին մեղադրել է Թուրքիան Սիրիայում «վտանգավոր արկածախնդրությունների» մեջ ներքաշելու համարՃամբարակի ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿԱրմեն Աշոտյանից պահանջում են բռնագանձել 338 մլն դրամՀայկական ժառանգությունը նոր ձևաչափով․ Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար Երևանի այգիներում«Փախցնելը»՝ հին սովորույթից մինչև այսօր. երբ ավանդույթը վերածվում է բռնությանՓաշինյանը ներկայացրել է նոր կառավարության ծրագիրը2026-ի 1-ին կիսամյակին քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.041 քրեական վարույթՆիկոլ Փաշինյանի ճեպազրույցըԹաթարստանի վրա ուկրաինական հարձակման հետևանքով կան տուժածներՃամբարակի ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿՀյուրընկալության ոլորտի միջազգային բրենդները մուտք կգործեն Հայաստան. Parvanyan Group-ը և SHBA-ն հայտարարել են ռազմավարական գործընկերության մասինԱվելի քան 2.1 միլիարդ դրամի վնաս պետությանը. ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր հարկային իրավախախտումների դեպքերՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը և Բունդեսթագի պատգամավորը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՎարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն. Փաշինյանը ներկայացրեց Կառավարության ծրագիրըԲԸՏՄ միջամտությամբ Քարի լճի տարածքը մաքրվել է աղբիցԻրանի նկատմամբ Թրամփի վարած քաղաքականությունն անհաջող է. ԱրաղչիԱԺ նախագահը թեթև առողջական խնդիր ունի և չի մասնակցի հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությանըԿառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի հերթական նիստըՀայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալՌուսաստանի զինված ուժերը կշարունակեն հատուկ ռազմական գործողությունըԱԺ-ում մեկնարկել է 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների քվեարկությունըՄեկնարկում է ծանրամարտի պատանիների և Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԴեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել էՇնորհակալություն, Սանդրո՛, Նոայում կատարած աշխատանքի և անմնացորդ նվիրման համարՎրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել էԱրքայազն Հարրին և Մեգանը վերադառնում են Մեծ ԲրիտանիաՀորմուզի նեղուցից գաղտնի միջանցքով օրական մոտ 10 մլն բարել նավթ դուրս է բերվում Օդի ջերմաստիճանը կբարձրանաՎրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարածումից»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 20.08.2026Երեխային նկատմամբ ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՍերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվելՌուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է ԿիևինԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակՀաագայում բացվել է ՀՀ կապի սպայի գրասենյակըԹրամփը հայտարարել է Իրանի դեմ «աննախադեպ տնտեսական գործողության» մասինՇիրակի դպրոցների տնօրենների հետ քննարկվել են կրթական ոլորտի նախատեսվող փոփոխություններըՀրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրաԻրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FTԵրևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. ՊապիկյանՀայտնաբերվել է Երկրից 23 անգամ ավելի զանգվածային էկզոմոլորակԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով զիջել է Վրաստանի հասակակիցներինՄարկուս Ռեշֆորդը մտադիր չէ տեղափոխվել անգլիական այլ թիմ
Հայաստան

«Փախցնելը»՝ հին սովորույթից մինչև այսօր. երբ ավանդույթը վերածվում է բռնության

Աղջկան ամուսնության նպատակով «փախցնելու» մասին պատմությունները շատերի համար այսօր արդեն անցյալ դարաշրջանի բարքերի հիշողություն են։ Սակայն ժամանակ առ ժամանակ արձանագրվող դեպքերը ցույց են տալիս, որ այդ երևույթը ամբողջությամբ չի անհետացել։ Արարատի մարզում 18-ամյա աղջկա առևանգման դեպքը ևս մեկ առիթ է վերանայելու ոչ միայն իրավական, այլև հասարակական ու մշակութային այն պատկերացումները, որոնցում աղջկա կամքի փոխարեն որոշիչ է համարվել ընտանիքի, համայնքի կամ ապագա ամուսնու ցանկությունը։

Հայկական ավանդական հասարակության մեջ ամուսնությունը միայն երկու մարդու անձնական որոշումը չէր։ Այն հաճախ ընտանիքների միջև հարաբերություն էր, իսկ աղջկա ամուսնությունը՝ ընտանիքի սոցիալական ու տնտեսական հաշվարկների մաս։ Այդ միջավայրում ձևավորվել էին նաև տարբեր սովորույթներ, որոնցից մեկը աղջկան «փախցնելու» կամ նրա հետ փախչելու ավանդույթն էր։ Պատմական ու ազգագրական աղբյուրներում այս երևույթը միատարր չի ներկայացվում․ որոշ դեպքերում խոսքը փոխադարձ համաձայնությամբ փախչելու մասին էր, երբ երիտասարդները շրջանցում էին ընտանիքների համաձայնության անհրաժեշտությունը, իսկ այլ իրավիճակներում աղջկա կամքը կարող էր ընդհանրապես հաշվի չառնվել։

Հենց այստեղ է անհրաժեշտ տարբերակել «ավանդույթը» բռնությունից։ Պատմականորեն որևէ վարքագծի տարածված լինելը՝ այն ինքնաբերաբար ընդունելի չի դարձնում։ Հատկապես այն դեպքերում, երբ աղջկան առևանգում են առանց նրա համաձայնության և նրան ստիպում են ամուսնության կամ համատեղ կյանքի:

Այս երևույթի շուրջ ձևավորված հասարակական պատկերացումները երկար ժամանակ սնվել են նաև այն կարծրատիպից, թե աղջկա ամուսնությունը ընտանիքի որոշելիքն է, իսկ աղջկա «համաձայնությունը» երկրորդական հարց։ Որոշ համայնքներում պահպանվել են նաև պատվի, ընտանիքի հեղինակության, ամուսնության «անհրաժեշտության» և աղջկա՝ որպես ընտանիքի պատասխանատվության ընկալման հետ կապված կարծրատիպեր։ Դրանց արդյունքում առանձին դեպքերում բռնությունը կարող է ներկայացվել որպես «սովորույթ», «սիրո պատմություն» կամ «ընտանիքների միջև հարց»։

Մինչդեռ ժամանակակից հասարակության համար առանցքային չափանիշը պետք է լինի մեկ պարզ հարց՝ արդյո՞ք մարդը տվել է իր ազատ և գիտակցված համաձայնությունը։ Եթե աղջկան առևանգել են, ստիպել են տեղափոխվել, պահել են իր կամքին հակառակ կամ նրա վրա ճնշում են գործադրել ամուսնության նպատակով, դա չի կարող արդարացվել մշակութային ավանդույթով։

Առավել խնդրահարույց է, երբ խոսքը դեռ դպրոցը չավարտած աղջկա մասին է։ Այդ իրավիճակում հարցը միայն վաղ ամուսնությունը չէ։ Այստեղ միաժամանակ առաջանում են կրթության շարունակության, անձնական ազատության, ինքնուրույն որոշում կայացնելու և երեխայի կամ դեռահասի պաշտպանության հարցերը։ Աղջկա կյանքը չի կարող որոշվել այն տրամաբանությամբ, որ «այդպես ընդունված է եղել» կամ «նախկինում էլ այդպես են արել»։

Այսօր Հայաստանում նման երևույթը ակնհայտորեն չի կարող դիտարկվել որպես հասարակության կողմից ընդունված կամ ընկալելի մեխանիզմ։ «Փախցնելը» կարող է լինել հին բառ, հին պատմություն կամ ժողովրդական հիշողության մաս։ Բայց երբ դրա հիմքում մարդու կամքի անտեսումն է, այն այլևս պարզապես ավանդույթի մասին պատմություն չէ։ Դա բռնության մասին պատմություն է։ Իսկ ավանդույթը չի կարող լինել բռնության արդարացում։

Շողեր Ղլիջյան