Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանից բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Գևորգի Աշոտյանից և վերջինիս հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 3 անշարժ գույքի գնման իրավունք, որոնցից 1-ը գտնվում է Կենտրոն վարչական շրջանում, իսկ 2-ը Ավան վարչական շրջանում կառուցվող թաունհաուսներ են.
- Շուրջ 47 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ.
- 338 միլիոն 366 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, 2005-2026 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան