Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ Թաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարար Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերում Կրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցում TRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենք Կոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողները Ֆիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ) Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը Մոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում Կան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնում

Նիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնումԹրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերըՀայտարարություն Նրանք նախկինում երեք անգամ կեղծել են հանրաքվեներըԵրբ հարևան երկրների միջև առկա են առևտարյին կապեր, նրանք ավելի քիչ են հակված պատերազմելուՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա 3 մլն 818 հազար դրամովԱյս տարի հենց նա էր բոլորից շատ արժանի Ոսկե գնդակինՎարչապետի ելույթը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)Հնարավոր որակազրկում՝ 12 խաղով Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններում ուկրաինական պատվիրակության կազմըNvidia-ի ղեկավարը հայտնվել է սկանդալի կենտրոնում. ընկերությունը քննում է նրա կապերը Չինաստանի հետՍպիտակ տանը Իրանի շուրջ բանակցություններ տեղի կունենանՇարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման և կամավոր հանձնման ուղղությամբ միջոցառումներըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամՁերբակալված անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունումՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովԵգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներԱմերիկան ​​պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեցՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Լենինգրադի մարզի Կիրիշիի նավթավերամշակման գործարանինՆորվեգիայի մարզադաշտում խաղի ժամանակ փլուզվել է տրիբունայի հատվածներից մեկըԲնապահպանական խախտումների մասին քանի նյութ է հանձնվել իրավապահներինԳեղարքունիքի մարզի ողջ տարածքում ձյուն է տեղում (տեսանյութեր) Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց ԿոմոյինԵրևանում կունենանք լավ արդյունքներ և կուրախացնենք մեր մարզասերներինԱՄՆ դեմոկրատները մտադիր են օգտագործել իրենց լիազորությունները՝ Ուկրաինային աջակցությունն ընդլայնելուՎարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Մենք դա կանենք, և ամեն ինչ կավարտվի ՈւկրաինայովԼեհաստանի իշխանությունները դեպքը դիտարկում են որպես լուրջ սպառնալիքՎաչապետը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանnւթյան կապակցությամբ
Աշխարհ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակ

Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակ։ Սեպտեմբերի 18-ին նա Ալբերտ Օսվալդի հիմնադրամի մրցանակը կստանա Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում հանդիսավոր արարողության շրջանակում։ Այս մասին տեղեկացնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից:
 
Մրցանակը արժևորում է 51-ամյա քաղաքական գործչի շարունակական ջանքերը՝ երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացման և Եվրոպական միության հետ մերձեցման ուղղությամբ։ Լինելով 2018 թվականի «Թավշյա հեղափոխության» առաջնորդներից մեկը՝ նա ճանապարհ հարթեց խորհրդարանական ընտրությունների անցկացման համար և այդ ժամանակից ի վեր, որպես վարչապետ, երկիրը խաղաղության հաստատմանն ուղղված ուղով առաջնորդում է դեպի Եվրոպա։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի աջակցությամբ նրան հաջողվեց 2025 թվականի օգոստոսին հարևան պետության՝ Ադրբեջանի նախագահի հետ ընդունել խաղաղության մասին համատեղ հռչակագիր, ինչպես նաև նախաստորագրել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
 
Հեսսեն դաշնային երկրամասի Լանդթագի նախագահ Աստրիդ Վալման, Հեսսեյան խաղաղության մրցանակի հոգաբարձուների խորհրդի անդամ․
 
«Մրցանակը առանձնահատուկ ուշադրություն է հրավիրում մի երկրի վրա, որը 2018 թվականից ի վեր գտնվում է ժողովրդավարական բարեփոխումների շարունակական գործընթացում և ձգտում է մերձենալ եվրոպական գործընկերներին։ Տարածաշրջանում կայունության և խաղաղության երկարաժամկետ ապահովումը կարևոր հիմք է այս ջանքերն ընդլայնելու և խորացնելու համար։ Հեսսեյան խաղաղության մրցանակը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհելը գնահատում է հարևան պետության հետ խաղաղության գործընթացում արձանագրված պատմական առաջընթացը և ընդգծում է փոխըմբռնման ու հակամարտությունների խաղաղ կարգավորման հեռանկարների կարևորությունը»։
 
Պրոֆ. դոկտոր Նիկոլ Դայտելհոֆ, Ֆրանկֆուրտի խաղաղության հետազոտությունների ինստիտուտ - Խաղաղության և հակամարտությունների հետազոտության Լայբնից ինստիտուտի գործադիր խորհրդի անդամ, Ֆրանկֆուրտի Գյոթեի համալսարանի միջազգային հարաբերությունների և գլոբալ կարգերի տեսությունների պրոֆեսոր.
 
«Մրցանակով արժևորվում է հետխորհրդային տարածքի պատմականորեն ամենաբարդ և ամենախոր արմատներ ունեցող հակամարտություններից մեկում բռնությունից զերծ մնալու ուղղությամբ Նիկոլ Փաշինյանի հետևողական ջանքերը։ Այս՝ սերունդներ շարունակվող և խորապես հուզական բնույթ ունեցող հակամարտության պայմաններում Նիկոլ Փաշինյանի որդեգրած քաղաքականությունն առանձնահատուկ ուշագրավ է։ Քանի որ թե՛ նրա քաղաքական վերելքը՝ 2018 թվականի ոչ բռնի «Թավշյա հեղափոխության» ընթացքում, և թե՛ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում նրա որդեգրած մոտեցումը պայմանավորված են բռնության հետագա տարածումը կանխելու և ռազմական էսկալացիայից խուսափելու նպատակով։ Միևնույն ժամանակ, նա չի խուսափում անգամ բարդ (unpopulär) որոշումներ կայացնելուց։ Հենց ծայրահեղ պայմաններում բռնությունից զերծ մնալու այս գիտակցված ընտրությունն է պայմանավորում նրա առանձնահատուկ նշանակությունը խաղաղության քաղաքականության տեսանկյունից։»
 
Հեսսենի դաշնային երկրամասի խորհրդարանի նախկին նախագահ Կառլ Շտարցախեր, Հեսսեյան խաղաղության մրցանակի հոգաբարձուների խորհրդի նախագահ և նախկին պետնախարար.
 
«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդեգրած քաղաքական ուղին առանձնահատուկ արժանի է խաղաղության մրցանակին։
Հռետորական կամ ռազմական լարվածության սրման փոխարեն նա նախապատվությունը տալիս է դիվանագիտությանը, միջազգային միջնորդությանը և քաղաքական բանակցություններին։ Այսպիսով, նրա քաղաքականությունն ավելի քիչ միտված է կարճաժամկետ նպատակների արագ իրագործմանը և ավելի շատ՝ քաղաքական հնարավորությունների շրջանակն աստիճանաբար ընդլայնելուն։ Դա պահանջում է ոչ միայն քաղաքական խիզախություն և հեռատեսություն, այլև վկայում է խաղաղության և ժողովրդավարության սերտ փոխկապակցվածության մասին»։
 
Հեսսեյան խաղաղության մրցանակի մասին
 
Մրցանակը կազմում է 25.000 եվրո և 1994 թվականից շնորհվում է Ալբերտ Օսվալդի հիմնադրամի կողմից։ Մրցանակը նպատակ ունի գնահատելու պատերազմների, բռնության կամ բռնության վտանգ պարունակող հակամարտությունների դադարեցմանն ուղղված ջանքերը, կանխարգելող միջոցառումները, բռնի հակամարտություններից խուսափելու ռազմավարությունների մշակումը, ինչպես նաև ժողովուրդների միջև փոխըմբռնմանը նպաստող ներդրումները։ Մրցանակը հիմնադրել են Հեսսենի նախկին վարչապետ Ալբերտ Օսվալդը (Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ SPD) և նրա ընտանիքը։ Հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են Գերմանիայի առաջատար խաղաղության հետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներ, ովքեր խորհրդատվություն են տրամադրում խաղաղության մրցանակի շնորհման հարցում։ 2021 թվականին կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցանակի շնորհումը դադարեցվել էր։ Հետագա տարիներին մրցանակը շնորհվում էր նախորդ տարվա համար։ 2025 և 2026 թվականների մրցանակների շնորհմամբ այս ժամանակային տարբերությունը կրկին կվերացվի։
 
Մրցանակի արժանացած Նիկոլ Փաշինյանի մասին
 
1975 թվականին ծնված նախկին լրագրողը 2013 թվականին մի խումբ համակիրների հետ Հայաստանում համահիմնադրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ 2018 թվականի «Թավշյա հեղափոխության» արդյունքում ընտրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այդ ժամանակից ի վեր Նիկոլ Փաշինյանն իր քաղաքականությունը ուղղում է Հայաստանի անկախության և ինքնիշխանության ամրապնդմանը, այս համատեքստում խորացնելով հարաբերությունները նաև Եվրոպայի հետ։ 2025 թվականից Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու նպատակը ստացել է օրենսդրական հիմք։ Տասնամյակներ տևած հակամարտության հարցում Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ բանակցությունների արդյունքում հասավ խաղաղության հաստատմանը։