Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. Փաշինյան ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների անունները հայտնի են. 3 հանձնաժողով դեռ նախագահ չունի Դեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցում Էդգար Պապոյանը՝ վորքաութ մարզաձևի աշխարհի չեմպիոն. նախարարն ընդունել է մարզիկին Իսրայելը չի ​​հանդուրժի Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում. Նեթանյահու Հայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի միջազգային հեծանվաերթ. գործադիրը բյուջեից միջոցներ կհատկացնի Կոբախիձեն և Թուրքիայի դեսպանն ընդգծել են Հարավային Կովկասում խաղաղության կարևորությունը Իսրայելն Էրդողանին մեղադրել է Թուրքիան Սիրիայում «վտանգավոր արկածախնդրությունների» մեջ ներքաշելու համար Ճամբարակի ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿ Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանից բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք Հայկական ժառանգությունը նոր ձևաչափով․ Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան «Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար Երևանի այգիներում

Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. ՓաշինյանԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների անունները հայտնի են. 3 հանձնաժողով դեռ նախագահ չունիԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումԷդգար Պապոյանը՝ վորքաութ մարզաձևի աշխարհի չեմպիոն. նախարարն ընդունել է մարզիկինԻսրայելը չի ​​հանդուրժի Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում. ՆեթանյահուՀայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի միջազգային հեծանվաերթ. գործադիրը բյուջեից միջոցներ կհատկացնիԿոբախիձեն և Թուրքիայի դեսպանն ընդգծել են Հարավային Կովկասում խաղաղության կարևորությունըԻսրայելն Էրդողանին մեղադրել է Թուրքիան Սիրիայում «վտանգավոր արկածախնդրությունների» մեջ ներքաշելու համարՃամբարակի ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿԴատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանից բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույքՀայկական ժառանգությունը նոր ձևաչափով․ Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար Երևանի այգիներում«Փախցնելը»՝ հին սովորույթից մինչև այսօր. երբ ավանդույթը վերածվում է բռնությանՓաշինյանը ներկայացրել է նոր կառավարության ծրագիրը2026-ի 1-ին կիսամյակին քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.041 քրեական վարույթՆիկոլ Փաշինյանի ճեպազրույցըԹաթարստանի վրա ուկրաինական հարձակման հետևանքով կան տուժածներՃամբարակի ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿՀյուրընկալության ոլորտի միջազգային բրենդները մուտք կգործեն Հայաստան. Parvanyan Group-ը և SHBA-ն հայտարարել են ռազմավարական գործընկերության մասինԱվելի քան 2.1 միլիարդ դրամի վնաս պետությանը. ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր հարկային իրավախախտումների դեպքերՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը և Բունդեսթագի պատգամավորը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՎարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն. Փաշինյանը ներկայացրեց Կառավարության ծրագիրըԲԸՏՄ միջամտությամբ Քարի լճի տարածքը մաքրվել է աղբիցԻրանի նկատմամբ Թրամփի վարած քաղաքականությունն անհաջող է. ԱրաղչիԱԺ նախագահը թեթև առողջական խնդիր ունի և չի մասնակցի հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությանըԿառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի հերթական նիստըՀայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալՌուսաստանի զինված ուժերը կշարունակեն հատուկ ռազմական գործողությունըԱԺ-ում մեկնարկել է 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների քվեարկությունըՄեկնարկում է ծանրամարտի պատանիների և Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԴեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել էՇնորհակալություն, Սանդրո՛, Նոայում կատարած աշխատանքի և անմնացորդ նվիրման համարՎրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել էԱրքայազն Հարրին և Մեգանը վերադառնում են Մեծ ԲրիտանիաՀորմուզի նեղուցից գաղտնի միջանցքով օրական մոտ 10 մլն բարել նավթ դուրս է բերվում Օդի ջերմաստիճանը կբարձրանաՎրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարածումից»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 20.08.2026Երեխային նկատմամբ ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՍերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվելՌուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է ԿիևինԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակՀաագայում բացվել է ՀՀ կապի սպայի գրասենյակըԹրամփը հայտարարել է Իրանի դեմ «աննախադեպ տնտեսական գործողության» մասինՇիրակի դպրոցների տնօրենների հետ քննարկվել են կրթական ոլորտի նախատեսվող փոփոխություններըՀրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրաԻրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FTԵրևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
Հայաստան

Էմմա Պալյանը սխալ է լրացրել հայտարարագիրը․ կիրառվել է տույժ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2025 թվականի դեկտեմբերի 9-ին քննել է Ազգային ժողովի պատգամավոր Էմմա Պալյանի նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169․28-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված առերևույթ իրավախախտման մասին վարչական գործը։ Այս մասին գրում է 24News-ը։

Վարչական գործի հիմք է հանդիսացել Armlur.am կայքում 2025 թվականի հոկտեմբերի 10-ի հրապարակումը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրականացրել է պատգամավոր Էմմա Պալյանի կողմից հանձնաժողով ներկայացրած պաշտոնատար անձի 2022-2024 թվականների գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերում հայտարարագրված տվյալների վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակման մեջ արձանագրված առերևույթ անհամապատասխանությունների վերաբերյալ ուսումնասիրություն, որի արդյունքում արձանագրվել է․

Էմմա Պալյանի՝ 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի բաժիններից մեկում հայտարարագրել է 1․500․000 դրամի չափով ստացված եկամուտ, ակայն եկամուտ վճարած կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հայրանունը, ինչպես նաև նրա հասցեն դաշտում «գծիկ» է դրված, փոխարենը «Նկարագրություն» դաշտում լրացված է «ՌԴ-ից՝ հարազատի կողմից ուղարկված գումար» տեղեկատվությունը։ Պալյանը նշել է, որ գումարը ստացել է բարեկամից։

Նույն հայտարարագրի «Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ» բաժնում Էմմա Պալյանը հայտարարագրել է ընդհանուր 25 միլիոն դրամ, որից 4 միլիոն դրամը որպես սպառողական վարկ և 21 միլիոն դրամը հիփոթեքային վարկ։

Վերոնշյալ տվյալները համադրելով Էմմա Պալյանի՝ 2023 թվականի տարեկան հայտարարագրի նույն բաժնում հայտարարագրված տվյալների հետ՝ արձանագրվել է, որ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 21 միլիոն դրամ, իսկ 2022 թվականի հայտարարագրում՝ 20․643․674 դրամ։

Նույն հայտարարագրի «Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամների մասին տվյալները» բաժնում Էմմա Պալյանն իր ամուսնու՝ Ալբերտ Մարտիրոսյանի վերաբերյալ տեղեկատվության հատվածում ներկայացրել է, որ վերջինս չի աշխատում, մինչդեռ ՊԵԿ էլեկտրոնային շտեմարանում առկա տվյալների համաձայն՝ Ալբերտ Մարտիրոսյանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ օրս աշխատում է «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊՈԱԿ-ում, որպես «Անտառապետ», իսկ Ալբերտ Լորիսի Մարտիրոսյանի՝ 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ «Հաշվետու տարվա» եկամուտներ բաժնում առկա են «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊՈԱԿ-ից ստացված աշխատավարձի վերաբերյալ տվյալներ։ Հանձնաժողովը արձանագրել է զանցանքի հատկանիշներ, կազմել է գրություն։ Պատգամավոր Էմմա Պալյանը ծանուցվել է, որպեսզի ներկայանա հանձնաժողով, սակայն նրա բացակայությամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն։

Էմմա Պալյանն իր ներկայացրած պարզաբանման մեջ նշել է, որ պատրաստ է կատարել լրացումներ և նշել պահանջվող տվյալները։

Հանձնաժողովը որոշել է Ազգային ժողովի պատգամավոր Էմմա Պալյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ նախազգուշացում։