Արշակունյաց պողոտայում ոստիկանները հենց տեղում վնասազերծել են Chevrolet Volt-ի կողային հայելիները գողացած քաղաքացուն
Դեկտեմբերի 17-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արշակունյաց պողոտայի 250/1 հասցեում գողություն է տեղի ունենում, հաղորդում է Shamshyan.com–ը։
Տեղում Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Վիգեն Գ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ժամը 20։30-ի սահմաններում նկատել է, որ անհայտ անձը փորձել է գողանալ Արշակունյաց պողոտայի 250/1 հասցեի մոտ կայանված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի հայելիները, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել և դիմել է փախուստի։
Ոստիկանները դեկտեմբերի 17-ին ժամը 20։30-ի սահմաններում գտնվելով Արշակունյաց պողոտայի 250/1 հասցեի մոտ նկատել են վազող քաղաքացիների, որոնցից՝ Վիգեն Գ․-ն, հայտնել է, որ փախուստի դիմող անձը գողացել է իր ավտոմեքենայի հայելիները, որից հետո ոստիկանների միջամտության շնորհիվ փախուստը կանխվել է և նշված հասցեից գողության փորձ կատարելու կասկածի առկայության հիմքով նշված անձը ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ պարզվել է, որ վերջինս Երևանի բնակիչ 39-ամյա Վահան Բ․-ն է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ