Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանի քաղաքապետն ընդունել է Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին Փաշինյանն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնում Նիկոլ Փաշինյանը հերքել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիրներ ունենալու մասին խոսակցությունները Կոյուղագծերի և հեղեղատարների կառուցում մայրաքաղաքի 35 հասցեներում Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ է արտահանվել․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել Լոռու մարզում գազանջատումներ կլինեն․ հասցեներ Ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կցուցադրի Եվրոպայի պաշտպանությունն ամրապնդելու ուժեղ քաղաքական կամք. Էրդողան ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը Գործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքը Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի կունենան Դոհայում՝ երեքշաբթի ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն

Երևանի քաղաքապետն ընդունել է Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանինՓաշինյանն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնումՆիկոլ Փաշինյանը հերքել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիրներ ունենալու մասին խոսակցություններըԿոյուղագծերի և հեղեղատարների կառուցում մայրաքաղաքի 35 հասցեներումՈրքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ է արտահանվել․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակելԼոռու մարզում գազանջատումներ կլինեն․ հասցեներԱկնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կցուցադրի Եվրոպայի պաշտպանությունն ամրապնդելու ուժեղ քաղաքական կամք. ԷրդողանԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն ԱլեքսանյանըԳործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքըԹրամփը հաստատել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի կունենան Դոհայում՝ երեքշաբթի ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՄեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՌուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները կարգավորել են Ակտաուի մոտ տեղի ունեցած աղետի հետևանքներըԿասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունըԱշխարհի առաջնությունը՝ ֆավորիտների փորձության և անակնկալների բեմԵրևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումըԳալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելըԿրիշտիանուն սովոր է լինել ճիշտ տեղում ճիշտ ժամանակինԲուրկինա Ֆասոյի իշխանությունները Ֆրանսիային մեկ շաբաթ են տվել դեսպանատունը փակելու համար. Le Monde«STEP ai – արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական հավաստագրերըԻսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունիՈստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտելԱնտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակումՀայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվումՏղաները պատվով կկատարեն իրենց զինվորական պարտքըՏիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնություններըԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձըԲրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերըՂարիբաբադին հերքել է Դոհայի բանակցությունների մասին լուրերըՍաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է ՊեկինՇրջակա միջավայրի նախարարը Սեուլում կմասնակցի SOI Global Dialogue-ինԱվստրիայի երկրորդ խոշորագույն քաղաքը քվեարկել է կոմունիստների օգտինԿացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքներըԻրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետՄասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչըԾանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԷկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերըԵրևանի պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել օտարերկրացու ինքնասպանությունըՌուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրելՍա ինձ համար նույնպես նոր մարտահրավեր է. ՌոնալդինյոՀայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է ԻռլանդիայինՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալԹուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանըԱԱ-2026․ Կանադան 1-0 հաշվով հաղթեց Հարավային Աֆրիկային և դուրս եկավ 1/8 եզրափակիչՀրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումըԵրիտասարդության միջազգային օրը Կապանում. ինչպիսի միջոցառումներ են նախընտրում երիտասարդները․ առցանց հարցում
Հայաստան

Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է վերապատրաստման դասընթաց՝ նվիրված մարդկանց թրաֆիքինգի կամ աշխատանքային շահագործման

Դեկտեմբերի 23-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է վերապատրաստման դասընթաց՝ նվիրված մարդկանց թրաֆիքինգի կամ աշխատանքային շահագործման՝ ներառյալ երեխաների թրաֆիքինգի կամ շահագործման հիմնախնդիրներին։ Դասընթացին մասնակցել են զանգվածային լրատվության միջոցների, Հանրային պաշտպանի գրասենյակի, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի երևանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնը (առցանց ձևաչափով)։

Իր ելույթում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ մարդկանց թրաֆիքինգի և աշխատանքային շահագործման ոլորտում առկա խնդիրների համակողմանի, ճշգրիտ և պատասխանատու լուսաբանումը, հանրային իրազեկվածության բարձրացումը, իրավունքների պատշաճ պաշտպանությունն ու կանխարգելիչ միջոցառումների արդյունավետ իրականացումը հնարավոր են միայն բոլոր դերակատարների պրոֆեսիոնալ գործունեության, կարողությունների անընդհատ զարգացման և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ շարունակական, համակարգված և կառուցողական համագործակցության պայմաններում։ Պաշտպանն առանձնահատուկ կարևորել է ԶԼՄ-ների առանցքային դերը ոչ միայն ոլորտում առկա խնդիրների վերհանման, այլև դրանց հաղթահարմանն ուղղված հանրային օրակարգի ձևավորման և մարդու իրավունքների պաշտպանության մշակույթի ամրապնդման գործընթացում։

ՄԻՊ աշխատակազմի Հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Ժաննա Հակոբյանը ներկայացրել է ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները։ Մարդկանց թրաֆիքինգի կամ աշխատանքային շահագործման, հարկադիր աշխատանքի առանձնահատկություններին, երեխաների թրաֆիքինգի կամ շահագործման հիմնախնդիրներին, ինչպես նաև ոլորտում կատարված օրենսդրական փոփոխություններին անդրադարձել է ազգային փորձագետ Սերգեյ Ղազինյանը։

Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել դասընթացավարներին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը, ներկայացնել դիտարկումներ և մասնակցել ակտիվ ու բովանդակային քննարկումների։

Վերապատրաստման դասընթացը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ՝ Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի երևանյան գրասենյակի աջակցությամբ։