26-ամյա վարորդը «Nissan X-Trail»-ով կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. ավտոմեքենան բռնկվել է
Դեկտեմբերի 22-ին ավտովթար - հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 26-ամյա Մերուժան Ա.-ն իր վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 106-րդ կմ-ից դեպի Հոռոմ - Գուսանագյուղ ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։
Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել ու մինչ դեպքի վայր կժամանեին Անիի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ քաղաքացիների օգնությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։


















































Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, իսկ քարերը՝ թափվել
Deepal-ը վրաերթի է ենթարկել տատին ու թոռանը, ապա բախվել կայանված Mercedes-ին, վերջինա էլ՝ Nissan Tiida-ին
Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ