Էլեկտրական ավտոմեքենաների ներմուծման արտոնության ժամկետը կերկարաձգվի մինչև 2026թ դեկտեմբերի 31-ը
«Առաջարկվում է ավելացված արժեքի հարկից ազատման գործող արտոնությունը երկարաձգել ևս մեկ տարով՝ էլեկտրական շարժիչով մեծ, փոքր, միջին ավտոբուսների, մարդատար մեքենաների, մոտոցիկլետների, մոպեդների ներմուծման համար»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն:
Նախարարը հիշեցրեց, որ էլեկտրական շարժիչով մեքենաներն այս պահին ազատված են ԱԱՀ-ից մինչև 2026թ հունվարի 1-ը:
Ըստ նախարարի՝ ԱԱՀ-ի և մաքսատուրքերի վճարման ազատման արդյունքում աճել է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման ծավալները:
Նախարարը հայտնեց , որ արտոնությունը տարածվում է միայն այն էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների վրա, որոնք թողարկվել են 2023թ դեկտեմբերի 31-ից հետո՝ այսինքն՝ 2024, 2025թ, 2026թ արտադրության ավտոմեքենաների համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ