Զիդանն ու Պերեսը հանդիպել են, որոշվել է ձեռք բերել 2 հարձակվողների
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ու գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հանդիպել են եւ քննարկել թիմի ելույթները, հաղորդում է Marca-ն:
Որոշում է կայացվել այս մրցաշրջանի վերջում ձեռք բերել նոր ֆուտբոլիստների: Նորեկները թիմին կարող են միանալ նաեւ այս հունվարին, թեեւ «Ռեալը» չի սիրում խաղացողներ ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Մադրիդիցների տրանսֆերային թիրախներն են իտալական «Ինտերի» արգենտինացի ռմբարկու Մաուրո Իկարդին ու գերմանական «Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները: Առաջնային է համարվում Իկարդիի տրանսֆերը, սակայն վերջերս արգենտինացին հայտարարել էր, որ երջանիկ է «Ինտերում» եւ չունի այլ ակումբ տեղափոխվելու պատճառներ:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 28-րդ տուրից հետո «Ռեալը» 28 միավորով չորրորդ տեղում է եւ 8 միավոր հետ է առաջատար «Բարսելոնայից»:


















































Անչելոտի․ Աննախադեպ բան տեղի ունեցավ
Մրցավարը «Ռեալից» գողացավ հաղթանակը
«Ռեալը» հաղթահարում է վնասվածքների դժվար փուլը
Ռոնալդուի ընկերուհին նոր լուսանկար է հրապարակել
Ջորջինա Ռոդրիգեսը նոր լուսանկար է հրապարակել Ռոնալդուի ու երեխաների հետ լողավազանից
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից