Արտակարգ դեպք՝ Երևանում. 15-րդ թաղամասում հայտնաբերվել է վնասված «Chevrolet Volt»
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Կվարտալի՝ ժողովրդին հայտնի «կոլցեվոյում» վթարված ավտոմեքենա կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանը, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանն ու վաշտի հրամանատարի տեղակալ Աշոտ Ստեփանյանը: Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: Նշված վայրում՝ կանաչ գազոնում, պարեկները հայտնաբերել են առջևի հատվածը վնասված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենա:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը Սիլիկյան թաղամասից դեպի 15-րդ թաղամաս ընթանալիս բախվել է բազալտե եզրաքարերին, ապա երկաթե սյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:
Այս պահին պարեկներն ու համայնքային ոստիկանները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, ինչպես նաև ձեռնարկովւմ են անհրաժեշտ միոցառումներ՝ վարորդին հայտնաբերելու և պարզելու՝ արդյոք նշված վթարի հետևանքով քաղաքացի կամ քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցներ, թե ոչ:
Ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ