Քննարկում՝ քաղաքային խցանումների համակարգային լուծումը գտնելու նպատակով
Քաղաքային խցանումների համակարգային լուծումը գտնելու նպատակով կայացել է Երևանի երթևեկության բարելավման ճգնաժամային կառավարման հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Աշխատանքային խմբում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչներ:
«Վարչապետի հանձնարարությամբ հավաքվել ենք քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող խնդրի լուծումը գտնելու, մասնավորապես՝ մեր քաղաքում շարունակաբար ավելացող խցանումների, ավելացող ավտոմոբիլային տրանսպորտի և ընդհանուր ճանապարհային կարգավորման խնդիրները քննարկելու համար:
Մեր այս խմբի հիմնական նպատակը լինելու է հրատապ՝ կոնկրետ լուծումների քննարկումը: Շեշտը պետք է դրվի հանրային տրանսպորտի էլ ավելի զարգացման, անձնական ավտոմեքենաների որոշակի սահմանափակումների ու տեխնոլոգիական նոր լուծումների վրա: Այն, ինչը կարող ենք քննարկել և իրականացնել կարճ ժամկետում, իհարկե, հեռանկարում ունենալով նաև մեր միջնաժամկետ ռազմավարական ծրագրերը՝ «Աջափնյակ» և «Սուրմալու» մետրոյի կայարանների կառուցումը»,- նշել է քաղաքապետը:
Քննարկման ընթացքում ներկայացվել են այն խնդիրները, որոնք խցանումների հիմնական պատճառ են դառնում: Կարևորվել է անհրաժեշտ տվյալների գրանցումը, որոնք հիմքում պետք է լինեն ոչ թե կարծիքները, այլ երթևեկության հոսքերի ճշգրիտ վերլուծությունը:
«Ակնկալում եմ ձեզանից կոշտ, պրոֆեսիոնալ և համարձակ լուծումներ՝ հիմնվելով այն սկզբունքի վրա, որ մենք չենք փորձելու բավարարել բոլորին ու որ պետք է գործենք հանուն քաղաքի ընդհանուր շահի։
Երևանը պետք է դառնա ժամանակակից քաղաք, որտեղ շարժունակությունը բարձր որակի և կյանքի արդյունավետության գրավականն է»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը