Volvo Cars-ը Շվեդիայում 1000 աշխատող է կրճատելու
Volvo Cars ավտոարտադրողը կկրճատի Շվեդիայում իր 1000 աշխատակցին։ Սա խնայողության միջոցառումների փաթեթի մի մասն է, որն իրականացվում է ծախսերը նվազեցնելու նպատակով։
«Շվեդիայում մոտ 1000 աշխատակից է կրճատվում», - «Sveriges Radio»-ին տված հարցազրույցում ասել է ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն Ֆրեդրիկ Հանսոնը։
Միևնույն ժամանակ, ընկերության եռամսյակային արդյունքն ավելի լավ է եղել, քան սպասվում էր։ Մինչհարկային շահույթը երրորդ եռամսյակում աճել է՝ հասնելով 6,2 միլիարդ կրոնի (658,42 միլիոն դոլար), չնայած նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ավտոմեքենաների վաճառքի 7%-ով անկմանը (մինչև 160,5 հազար մեքենա)։
Գարնանը հայտարարվել է որ ընկերությունը կրճատելու է 3000 աշխատատեղ։ Այս կրճատումների շրջանակներում ավտոարտադրողը նաև կկրճատի մոտ 1000 աշխատատեղ, որոնք ներկայումս զբաղեցնում են խորհրդատուները (հիմնականում Շվեդիայում)։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ