«Խոյ համայնքի ՔՊ-ական ղեկավար Լյուդվիգ Յայլոյանն ու նրա եղբայրը իրենց ծննդավայր Շահումյան գյուղում խայտառակ ծեծկռտուք են սարքել, բռնության են ենթարկել անգամ դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներին։ Տեղացիների փոխանցմամբ՝ ծեծի ենթարկված ոստիկաններից մեկը ՔՊ-ական համայնքապետի ազգականն է։
Իմ տեղեկություններով՝ միջադեպի հետեւանքով ձերբակալվել են Յայլոյան եղբայրները, նրա որդիները, եւս մի քանի անձ։
Շահումյան գյուղում համոզված են, որ պատմությունը իրավական հետեւանք չի ունենա։ «Ոստիկաններին ծեծողներից մեկը ՔՊ-ական համայնքապետ է, ուստի ամեն ինչ կմնա անպատիժ», — ինձ հետ զրույցում ասաց ականատեսներից մեկը։
Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հաստատեց լուրը, ասաց, որ նման միջադեպ իսկապես արձանագրվել է։
«Կան հինգ ձերբակալվածներ, նախաձեռնվել է քրեական վարույթ», — նշեց Սարգսյանը»,– գրել է լրագրողը։


















































Պարեկին ծեծել են Խոյի համայնքապետի անչափահաս եղբորորդուն տուգանելու համար. Լիա Սարգսյան
Ծեծկռտուքին մասնակցություն չեմ ունեցել. ձերբակալվածներից մեկը եղբորս որդին է. Խոյի համայնքապետ
Խոյի համայնքապետի եղբայրն ու եղբոր որդիներն են ձերբակալվել. նոր մանրամասներ Շահումյանի ծեծկռտուքից
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար