Կառավարությունն իր մայիսի 15–ի նիստում որոշում ընդունեց ըստ որի, ՀՀ–ում հավելյալ գումարի դիմաց հնարավոր է վարորդական իրավունքի քննությունը վերահանձնել նաև հաջորդ օրը։
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով` այս պահին ունենք ստանդարտ վճարի դիմաց մատուցվող ծառայություն, երբ օրինակ` հնարավոր է արագացված ընթացակարգով հավելյալ վճարի դիմաց ստանալ անձնագիր կամ նույնականացման քարտ։ Այժմ նախարարությունն առաջարկում է նույն մեխանիզմը կիրառել նաև վարորդական վկայականների ստացման տեսական և գործնական քննությունների համար։
«Եթե անձը թե՛ տեսական, թե՛ գործնական քննություններից ստանում է բացասական գնահատական, ապա նա միայն մեկ շաբաթ անց ունի վերահանձնման հնարավորություն։ Մենք ստացել ենք բազմաթիվ դիմումներ, որտեղ նշվում է, որ որոշակի գումարի դիմաց անձը կարող է քննությունը վերահանձնել անգամ հաջորդ օրը»,– տեղեկացրեց Սարգսյանը։
Այդ պատճառով նախարարությունն առաջարկում է` եթե անձը հաջորդ օրն է ուզում վերահանձնել քննությունը, ապա հավելյալ գումարը կկազմի 45 հազար դրամ, եթե 3–րդ օրը, ապա` 30 հազար դրամ։
«Սա հավելյալ հնարավորություն է ՀՀ քաղաքացիների համար, այսինքն` վերահանձնման ստանդարտ սպասելաժամանակը, որ 7 օր անց է, պահպանում ենք, սակայն եթե անձը ունի հնարավորություն հավելյալ վճարի դիմաց ստանալու հավելյալ ծառայություն, ապա այս դեպքում թողնում ենք իրավական այս նոր հնարավորությունը»,– հայտարարեց նախարարը։
Մեկ այլ փոփոխությամբ` եթե հաջորդ ստանդարտ վերահանձնման (2–րդ վերահանձնում) ժամանակահատվածը մեկ ամիս անց է, այս դեպքում ևս սահմանվել են ժամկետային որոշակի հնարավորություններ. եթե մեկ ամիս անց ևս անձը ստանում է բացասական գնահատական, ապա նա կարող է վերահանձնել 7–րդ և 14–րդ օրը։


















































Չեմ հերքի նոր ոստիկանապետի և Քանաքեռցի Տույի ազգակցական կապերի մասին տեղեկատվությունը․ Արփինե Սարգսյան
ՔՊ–ական պատգամավորը Մերձավանում տեղի ունեցած սպանության համար մեղադրեց ոստիկաններին
ՆԳ նախարարը հրաժարվել է մեկնաբանել հունիսի 12-ի իրադարձությունները
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար