Ֆրանսիական ավտոամակնիշը նշել է, որ շոու ավտոմեքենան կներկայացվի «հիմնական սեգմենտում», ինչը ենթադրում է, որ այն, ամենայն հավանականությամբ, կլինի B կամ C սեգմենտների հեչբեկ կամ ամենագնաց, թեև Citroën-ը մանրամասներ տեղեկություններ դեռ չի տրամադրել: Ընկերությունում հավելել են, որ նոր կոնցեպտին զուգահեռ կցուցադրվեն թարմացված Citroën C4 հեչբեքը և C4 X սեդանը։
Այս երկու մոդելները երկու տարի առաջ ցուցադրված Oli կոնցեպտից ոգեշնչված նոր լուսավորությամբ և ավելի քառակուսի բամպերներով կհագեցվեն:
Չի բացառվում է, որ նոր կոնցեպտի հետ մեկտեղ նորացված C4-ի շնորհանդեսը սոսկ պատահական համընկնություն չէ. այն պետք է փոխարինվի 2026 կամ 2027 թվականներին, ինչը նույնպես համապատասխանում է կոնցեպտի արտադրության մեջ մտնելու ավանդական ժամկետին: Որպես այլընտրանք, դա Ami քառանիվով ոգեշնչված արմատական մոդել կարող է լինել:
Ցուցահանդեսում միաժամանակ կկայանա նոր Citroën C3 Aircross-ի հանրային դեբյուտը: Քրոսովերը նոր C3 սուպերմինի պես հիմնված է նույն Stellantis Smart Car հարթակի վրա, սակայն դրա երկարությունը ավելացել է, հասնելով մինչև 4390 մմ-ի՝ փոքր երրորդ շարք նստատեղերը տեղավորելու միտումով: Ակնկալվում է, որ հաջորդ տարի այն կդառնա Մեծ Բրիտանիայի ամենաէժան յոթ տեղանոց ավտոմեքենաներից մեկը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ