Թրամփը վիրակապած ականջով է ներկայացել Հանրապետական կուսակցության համագումարին (տեսանյութ)
ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը վիրակապած ականջով է ներկայացել Հանրապետական կուսակցության համագումարին:
Հիշեցնենք, որ Թրամփի ականջը վնասվել է կիրակի Փենսիլվանիայում նրա դեմ իրականացված մահափորձի հետևանքով: Արձակված գնդակը վնասել է քազաքական գործչի աջ ականջի վերին հատվածը:
Նախօրեին Թրամփը մահափորձից հետո առաջին հարցազրույցն էր տվել՝ պնդելով, որ ինքը, «ենթադրաբար, պետք է մեռած լիներ»: Քաղաքական գործչի խոսքով՝ իր կյանքը, հավանաբար, փրկել է այն հանգամանքը, որ «մի պահ գլուխը շրջել է աջ՝ դեպի էկրանը»:
«Ես հազվադեպ եմ ամբոխից հայացքս թեքում: Եթե այդ պահին նույն կերպ վարվեի (հայացքը չթեքեր-Խմբ.), այսօր միասին չէինք զրուցի, այնպես չէ՞: Ամենաանհավանականն այն էր, որ ես ոչ միայն շրջվեցի, այլև շրջվեցի ճիշտ ժամանակին և ճիշտ չափով: Եթե ես միայն կես շրջադարձ կատարեի, գնդակը կհարվածեր ուղեղիս հետևին և կանցներ իմ գանգով: Եվ քանի որ էկրանը բարձր էր, ես վեր նայեցի: Կատարյալ շրջադարձ անելու հավանականությունը շատ փոքր էր, ուստի ես այստեղ չպետք է լինեի, պետք է մեռած լինեի», - New York Post-ին ասել էր Թրամփը:
Նա հավելել էր, որ դիպուկահարն իր դեմ մահափորձ իրականացնողին՝ Թոմաս Մեթյու Քրուքսին, սպանել է «ուղիղ աչքերի միջև մեկ կրակոցով»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում աջակիցների հետ հանրահավաքի ժամանակ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել:
Հնչել են կրակոցներ, որից հետո նա ընկել է. Գաղտնի ծառայության աշխատկիցները մարմիններով ծածկել են նախկին նախագահին: Մահափորձից հետո Թրամփը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ըստ ՀԴԲ-ի՝ կրակողը՝ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, չեզոքացվել է: Նրա քայլի դրդապատճառն առայժմ անհայտ է: Իրավապահ մարմինները միջադեպի հետաքննություն են սկսել:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դատապարտել է Թրամփի դեմ մահափորձը:


















































Թրամփը Կոնգրեսի թույլտվությունը պարտադիր չի համարում ամերիկացիներին 5000-ական դոլար վճարելու համար
Թրամփը հայտարարել է, որ չի զղջում Իրանի դեմ պատերազմի համար
Թրամփը հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները
Թրամփը ծրագրային ելույթ կունենա Տեխասում կայանալիք Հանրապետականների համագումարում․ AP
Ուիթքոֆ․ Թրամփը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը վերածել է խաղաղության հաստատման օրինակելի մոդելի
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար