«Ամենաանաղմուկն ու նրբագեղը». ներկայացվել է էլեկտրական Range Rover
Ներկայացված էլեկտրական Range Rover-ը կարող է հաղթահարել մոտ մեկ մետր խորություն ունեցող ծանծաղուտը։
Ինչպես տեղեկացրել է Motor.ru, Land Rover ընկերությունը ներկայացրել է «մարտկոցային» Range Rover Electric-ի այցեքարտը։
Այն լինելու է ամենաանաղմուկն ու նրբագեղը, չի զիջելու с V8 ունեցող մեքենային արտադրողականությամբ, իսկ ասֆալտից «դուրս» կգերազանցի բոլոր ամենագնացներին։ Նորույթն սպասվում է 2024թ.։
Range Rover Electric-ը շատ չի տարբերվում վառելիք օգտագործող ամենագնացից, բայց կունենա այլ բամպերներ, EV նշաններ եւ լիցքավորման տեղ վառելիքի բաքի փոխարեն։ Հիմքը MLA պլատֆորմն է «մարտկոցային» եւ հիբրիդ ուժասարքերով մեքենաների համար։
Նորույթը կունենա 800 վոլտանոց էլեկտրահամակարգ, Range Rover Electric-ի բնութագրերը համադրելի կլինեն V8 շարժիչ ունեցող ամենագնացի հետ։ Գումարած՝ էլեկտրական մեքենան կկարողանա հաղթահարել 0,85 մետր խորությամբ ծանծաղուտը, ինչպես Land Rover Defender-ը։ Մեքենան կունենա աղմուկը մեկուսացնող համակարգ։ Ամենագնացը կենթարկվի ամբողջ պատմության ընթացքում ամենախիստ փորձարկումներին։ Դրանք կիրականացվեն ԱՄԷ-ում եւ Շվեդիայում, Ցելսիուսի -40-ից 50 աստիճան պայմաններում՝ համոզվելու համար, որ մարտկոցը հուսալի է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ