Toyota-ն հրդեհի վտանգի պատճառով ավելի քան 2 միլիոն RAV4 է հետ կանչում
Toyota-ն հրդեհի վտանգի պատճառով հետ կկանչի ավելի քան երկու միլիոն RAV4: Ճանապարհների երթեւեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA) հաստատել է, որ ճապոնական ավտոարտադրողը հետ է կանչում 1,85 միլիոն ավտոմեքենա ԱՄՆ-ից և ևս 306,000 մեքենա անվճար կվերանորոգի Կանադայում և Մեքսիկայում: Այս մասին հայտնում է Motor.ru-ն։
Համաշխարհային հետկանչը պայմանավորված է 2013-2018 թվականներին RAV4-ի նախագծային թերության պատճառով փոխարինվող մարտկոցի կարճ միացման և հնարավոր բռնկման պատճառով:
Toyota-ն թույլ է տալիս օգտագործել տարբեր չափերի մարտկոցներ չորրորդ սերնդի RAV4-ի վրա, սակայն փոքր խուփով 12 վոլտ մարտկոցները թույլ են տեղավորվում: Կտրուկ շրջվելիս մարտկոցը կարող է տեղից դուրս գալ, ինչի հետևանքով դրական տերմինալը շփվում է սեղմիչի հետ, ինչը մեծացնում է կարճ միացման և հրդեհի հավանականությունը:
Նախնական տվյալներով՝ միայն 2021 թվականին ճապոնական ավտոհսկան Toyota RAV4-ի սեփականատերերից 11 բողոք է ստացել։ Որոշ դեպքերում մեքենա վարելիս մարտկոցը գերտաքացել է, դեպքերի կեսում կանգ առնելուց հետո կարճ միացում է տեղի ունեցել: Toyota-ն պատրաստվում է անվճար վերանորոգել վտանգի տակ գտնվող բոլոր մեքենաները՝ պետք է փոխեն մարտկոցի սկուտեղը, դրական տերմինալի խուփը և սեղմակը:
Toyota-ն նախորդ սերնդի քրոսովերների վերանորոգումը կսկսի դեկտեմբերի վերջին։ Դեռևս հայտնի չէ՝ նախագծային թերության հետևանքով հրդեհներ կամ վնասվածքներ են եղել են արդյոք։ Հյուսիսային Ամերիկայից դուրս RAV4-ի սեփականատերերը նման խնդրի չեն հանդիպել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ