Դատարանն Audi-ի նախկին ղեկավարին պայմանական ազատազրկման է դատապարտել
Մյունխենի շրջանային դատարանը գերմանական Audi ավտոարտադրողի նախկին ղեկավար Ռուպերտ Շտադլերին դատապարտել է մեկ տարի ինն ամիս պայմանական ազատազրկման։ Երեքշաբթի օրը՝ 171 օր դատավարությունից հետո, պալատը նրան մեղավոր է ճանաչել խարդախության մեջ, հայտնում է News in Germany-ին։
Դատարանը նաև պարտավորեցրել է Շտադլերին ավելի քան մեկ միլիոն եվրո տուգանք վճարել՝ հետաքննության հետ պայմանավորվածության շրջանակներում և վճարել դատական ծախսերը:
Երկու այլ մեղադրյալներ՝ շարժիչների զարգացման նախկին ղեկավար, իսկ ավելի ուշ՝ Porsche-ի խորհրդի անդամ Վոլֆգանգ Հացը և ինժեներ Ջովաննի Պամիոն, ավելի կարճ պայմանական պատիժներ են ստացել՝ խարդախության համար:
Այս դատավարությունն ամենաաղմկահարույց դատավարություններից մեկն է՝ Volkswagen-ի դիզելային շարժիչների և նրա Audi դուստր ձեռնարկության սկանդալից հետո: Բացահայտումներն այն մասին, որ արտանետումների մասին միլիոնավոր փորձարկումները կեղծվել են, ի հայտ եկան 2015 թվականի սեպտեմբերին:
Դատախազությունը հայտնել է, որ երեք ինժեներներն այնպես են շահարկել շարժիչները, որ դրանք համապատասխանել են արտանետումների սահմանված ստանդարտներին փորձարկման ստենդին, բայց ոչ ճանապարհին: Շտադլերին մեղադրում են սկանդալի հայտնի դառնալուց հետո մանիպուլյացիայի ենթարկված մեքենաների վաճառքը չդադարեցնելու մեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ