Kia-ն հետ է կանչում 99,000 նոր Sportage՝ արգելակման հետ կապված խնդիրների պատճառով
Kia-ն հետ է կանչում 99000 նոր Sportage՝ արգելակային խնդիրների պատճառով: Կորեական ավտոարտադրողը պարզել է, որ արգելակման ուժեղացուցիչի դիֆրագմայի թերության պատճառով համակարգի հերմետիկությունը կարող է խախտվել։ Խնդիրը հայտնաբերվել է 2022-2023 թվականներին արտադրված հինգերորդ սերնդի 98944 քրոսովերներում։ Ռիսկի խմբի մեջ մտնող մեքենաներն արդեն բացահայտված են. Sportage-ի սեփականատերերին Kia-ի վաճառասրահ չնախատեսված այցի անհրաժեշտության մասին ծանուցումը կսկսվի հուլիսի 21-ից:
Kia-ն չի մանրամասնել, թե ինչու են քրոսովերների վրա հայտնվել սխալ վակուումային արգելակային ուժեղացուցիչներ։ Հայտնի է, որ արգելակման ոտնակին ուժն ավելացնելու խնդրին բախվել է Sportage-ի՝ 73 ամերիկացի սեփականատեր։ Թերությունը վթարների և պատահարների պատճառ չի դարձել, սակայն համակարգի «օդափոխման» պատճառով արգելակման ինտենսիվությունը կարող է նվազել։
Kia-ն խոստանում է անսարքությունների անվճար վերացում՝ ԱՄՆ շուկայում վաճառվող բոլոր 98944 քրոսովերների համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ