Չինաստանում 2023թ. հունիսին կարտադրվի Tank 500 ամենագնացի նոր տարբերակը
Մի քանի ամիս առաջ Ռուսաստանում առաջին թողարկումն ունեցած Tank 500 ամենագնացն արդեն պատրաստվում է նոր տարբերակ ունենալ։ Դա խնայողական «հիբրիդ» է՝ հիմնված գերժամանակակից Hi4-T ուժային կայանքի վրա։
Hi4-T-ն Hi4-ի ավելի հզոր տարբերակն է, առաջին անգամ օգտագործվել է Haval Xiaolong եւ Xiaolong Max քրոսովերներում։ Ունի դասական ինն աստիճանանի «ավտոմատ»։ Ուժային կայանքի հզորությունը 408 ձիաուժ է, պտտող պահը՝ 750 Нм, տեղից պոկումը՝ 100 կմ/ժամ 6,9 վայրկյանում։
Նորույթն արտաքնապես չի տարբերվում բազային՝ բենզինով շարժիչ ունեցող Tank 500-ից։ Միայն ուշադիր զննողը կտեսնի լիցքավորման երկրորդ կետը։
Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Tank բրենդը հայտարարել է Tank 300-ի եւ Tank 500-ի 2023թ. գները Ռուսաստանի համար։ 2022թ. ավտոմեքենաների համեմատ դրանք ավելացել են 100-150 հազար ռուբլով կամ 1,8-3,7 տոկոսով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ