Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Քաղաքականություն

ՊՆ օրինագծի շուրջ

1. ՊՆ ներկայացրած՝ ակադեմիական տարկետման վերացման դրույթի եւ հայրենական գիտության հակադրման թեզը համարում ենք արհեստական։ Դժվար է տեսնել որեւէ ուղղակի կապ՝ զորակոչի եւ գիտության վտանգման միջեւ։ Մեծ հաշվով՝ նախորդ տարիների ընթացքում պետպատվերի տեղերի նվազեցմամբ (տարկետման հնարավորության պակասեցմամբ) այս հարցը գրեթե դուրս էր եկել օրակարգից ։ 

Գիտության առաջընթացին խոչընդոտող իրական խնդիրները գտնվում են այլ հարթությունում։ Կարելի է անգամ ասել, որ այսօր ՊՆ ներկայացրած օրինագիծն ուղղված է ոչ այնքան մարտունակության բարձրացմանը կամ երկրի անվտանգության ապահովմանը, այլ՝ արդարության հաստատմանը եւ անուղղակիորեն, կրթական համակարգի առողջացմանը։ Ի վերջո, Սահմանադրության համապատասխան հոդվածն ասում է. յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել ՀՀ պաշտպանությանը։ Այս առումով՝ օրենքը պետք է ոչ թե պարզապես տեխնիկապես փակի ծառայությունից խուսափելու խողովակները, այլ հարցին մոտենա ավելի լայն, պոզիտիվ լուծման տեսանկյունից՝ ստեղծի պայմաններ, որ ցանկացած քաղաքացի գտնի երկրին իր ծառայությունն իրականացնելու եղանակը՝ յուրաքանչյուրն իր առանձնահատկությունների եւ բանակի/պետության պահանջների ադեկվատ հատման գծում։

2. Հարցի պարզունակացումը՝ ՊՆ ու գիտական-կրթական շրջանակների հակադրումը վտանգավոր է, քանի որ չի տանում օրինագծի եւ բարձրացվող հարցերի շուրջ առողջ, կառուցողական քննարկման։

3. ՊՆ-ն այս պահին կարծես թե գնում է փոփոխությունների եւ նոր մոտեցումների ճանապարհով։ Բոլորին (եւ առաջին հերթին՝ գիտական շրջանակներին) ձեռնտու կլինի, որ սա դառնա ոչ թե հակադրման, այլ՝ տարբեր ոլորտներում համաչափ եւ երկար սպասված փոփոխությունների փուլի սկիզբը։ Վաղուց ժամանակն է՝ ձեռնարկել Հայաստանի գիտական-կրթական համակարգի խորքային բարեփոխումները՝ առանց ձեւականությունների, ներգրավելով բոլոր հնարավոր շահառուներին, չվախենալով սկզբնական շրջանում հնարավոր դժգոհություններից եւ թյուրըմբռնումից։

4. Ակադեմիական գիտության, բուհական գիտության համակարգերն ունեն հիմնավոր բարեփոխումների անհրաժեշտություն։ Եթե մենք իսկապես մտահոգ ենք հայաստանյան գիտության որակով եւ հեռանկարով, ապա ժամանակն է՝ առանց վախենալու անդրադառնալ գիտական համակարգի շրջադարձային բարեփոխման խնդիրներին։ Ակադեմիական համակարգն այս վիճակով իրեն սպառել է։ Պետք է եւ հնարավոր է գտնել առողջացման, նորացման բանաձեւեր՝ առանց սոցիալական եւ բարոյական վնասների, միաժամանակ՝ հօգուտ գիտության եւ առողջ գիտական շրջանակների։

5. Բուհական գիտության համակարգը չի կայանում կամ ընթացքը շատ դանդաղ է։ Բուհերը միայն ընդունելության քննությունները, տարկետման իրավունքը, շենքերը եւ պակասող ուսանողները չեն։ Բուհերն ունեն գիտական կենտրոններ դառնալու խնդիր. բնական ընտրությամբ կենսունակ կմնան այն բուհերը, որոնք կգնան ժամանակակից աշխարհի ընթացքին համահունչ։

6. Այլընտրանքային նախագծեր խումբն առաջարկում է իշխանություններին, գիտական եւ կրթական հանրությանը՝ սկսել խորքային քննարկումներ՝ Հայաստանում գիտական միջավայրի բարելավման ուղղությամբ։ Սա կարող է համարվել ապրիլից ձեւավորվելիք նոր իշխանության օրակարգային առաջնահերթություններից մեկը։

7. Պն-ի սկսած՝ փոփոխություններին միտված քայլերը, այդ թվում՝ նոր ծրագրերը՝ «Պատիվ ունեմ», «Ես եմ», հաջողություն կբերեն պետությանը միայն այն դեպքում, եթե մյուս ոլորտների փոփոխությունները, եւ առաջին հերթին՝ գիտակրթական եւ սոցիալական համակարգի, ընթանան համահունչ քայլերով։

8. Առավելագույն օբյեկտիվություն ապահովելու նպատակով՝ մենք առաջարկում ենք ուսումնասիրել նախորդ երկար տարիների ընթացքում ասպիրանտուրաների ճանապարհ անցած երիտասարդ գիտնականների գիտական թեզերի թեմաները եւ բովանդակությունը։ Շատ մեծ է հավանականությունը, որ դրանց մի զգալի մասը չունեն գիտական արժեք, մրցունակ չեն միջազգային գիտության շուկայում եւ չունեն որեւէ օգտակարություն մեր պետության համար։ Մենք առաջարկում ենք՝ մոտ ապագայում լիովին վերանայել գիտական կոչումների եւ աստիճանների՝ Խորհրդային Միությունից մեզ մնացած համակարգը։

9. Գալով 18 տարեկաններին. այդ տարիքում գործնականում հնարավոր չէ որոշել՝ ո՞վ է ուզում կամ ո՞վ է կարող զբաղվել գիտությամբ, եւ ով՝ ոչ։ Ծառայության երկու տարին բանակը պետք է օգտագործի նաեւ՝ աշխատելու համար ապագա ուսանողների հետ՝ ընթացքում նրանց չկտրելով աշխարհում ընթացող գործընթացներից, որոնք կարող են հետագայում օգնել նրանց՝ բուհի ընտրության եւ մասնագիտական կողմնորոշման հարցում։ Հակառակը, այդ երկու տարուց հետո երիտասարդը պետք է ավելի հասուն եւ կողմնորոշված լինի՝ իր ունակությունների, ցանկությունների, մասնագիտական կողմնորոշման հարցում։ Բանակը սրանով ձեռք է բերում նոր առաքելություն՝ պատրաստել ապագա մասնագետ, ուսանող, քաղաքացի։ Բայց բանակը սա լիարժեք կարող է անել միայն՝ գիտակրթական համայնքը որպես գործընկեր ունենալով։ Մտածենք սրա շուրջ, գտնենք համագործակցության օպտիմալ բանաձեւ, այլ ոչ՝ գնանք արհեստական հակադրության։

10. Տրամաբանորեն՝ ՊՆ պետք է կարիք ունենա երիտասարդ գիտնականների, եւ հնարավորություն ստեղծի գիտական առաջընթացի համար՝ հենց բանակի շրջանակներում։ Ենթադրվում է, որ բանակին պետք են լինելու ոչ միայն հիմնարար գիտությունների մասնագետներ , այլեւ՝ հումանիտար, օրինակ՝ թուրքերենի, պարսկերենի, քրդերենի եւ այլ օտար լեզուների իմացությամբ երիտասարդներ, հոգեբաններ եւ այլն։ Այստեղ անելիք ունի ՊՆ-ն՝ թե՛ համապատասխան դաշտի ստեղծման ուղղությամբ, թե՛ գիտակրթական համայնքի հետ աշխատանքային խողովակների կատարելագործման ուղղությամբ։

11. Որքան էլ տարօրինակ է՝ տարկետման հարցի շուրջ դեռեւս իրենց կարծիքը չեն հայտնել ստեղծագործական բուհերի ներկայացուցիչները։ Տարօրինակ է, քանի որ հենց այստեղ կարող են ծագել խնդիրներ։ Կա օբյեկտիվ վտանգ, որ, 18 տարեկանից ծառայության ուղարկելով, մենք կարող ենք վտանգել երաժիշտ կատարողների որակները կամ գուցե ապագան։ Նույն մտավախությունը մշտապես կա մարզիկների հեռանկարի շուրջ։ Այստեղ թերեւս կա պարզաբանումների եւ շտկումների անհրաժեշտություն։

12. «Այլընտրանքային նախագծեր խումբը» խիստ անցանկալի է համարում ՊՆ-ի եւ քաղաքացիական որեւէ համակարգի արհեստական հակադրման գործընթացը։ Իրավիճակը մեր տարածաշրջանում այնպիսին է, որ բանակը բնականորեն դարձել է մեր կյանքի մի մասը, մեր չոր իրականությունը։ Բանակը չի կարող դիտվել որպես առանձին միջավայր եւ առավել եւս՝ որպես հակադրման սուբյեկտ։ Բանակը մենք բոլորս ենք։ Մենք համոզված ենք, որ բանակի բարեփոխումները չեն կարող եւ չպետք է կանգ առնեն այս օրինագծերով։ Կան շատ այլ հարցեր, որոնք ունեն խորքային քննարկման եւ գրագետ լուծման անհրաժեշտություն։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»