Հենց այսպես էլ ձեզ պատրաստում են նոր պատերազմի, նոր զոհերի, նոր կորուստների
Եւ հանկարծ, լրատվամիջոցներից մեկում կամ միանգամից մի քանիսում ձեր աչքով է ընկնում «Բաքվի եւ Երեւանի միջեւ նոր պատերազմը կլինի ավելի կարճ, բայց ոչ պակաս դրամատիկ, քան 2020 թվականի հակամարտությունը» վերնագրով մի վերլուծություն: Բնականաբար, ընթերցում եք, իսկ ոմանք չեն էլ ընթերցում, այլ միանգամից հետեւություն են անում՝ պատերազմն ու պարտությունն անխուսափելի են: Իսկ ովքեր ընթերցում են, հասնում են մի տողի, որտեղ գրված է, թե նման եզրահանգման են եկել Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբանները:
Իհարկե, միջին վիճակագրական ընթերցողը մտածում է, դե եթե այսպես են կարծում միջազգային անվանումով կազմակերպությունները, ապա իրոք այն անխուսափելի է:
Հենց այսպես էլ հանրությանը պատրաստում են նոր ողբերգության: Իհարկե, սրանով չեն բավարարվում: Դուք լսում եք վերլուծաբանների, քաղաքագետների, քաղաքական գործիչների, որոնցից շատերին չեք սիրում, ոմանց համարում եք հայրենասերներ, որոնք խոսքի մեջ ասում են՝ նոր պատերազմը անխուսափելի է, թշնամին չի բավարարվի այսքանով, մենք չենք կարող խուսափել նոր պատերազմից:
Լսում եք եւ սկսում հավատալ, որ պատերազմը անխուսափելի է, պարտությունը՝ պարտադիր ու զոմբիացած սպասում եք նոր աղետի:
Եւ շատ քչերն են հասկանում, որ նոր պատերազմը եւս արհեստածին ու արհեստական, այլ կերպ ասած մի կերպ սարքովի է լինելու, ինչպես եղավ 44-օրյա պատերազմը:
Նոր պատերազմի համար որեւէ նախադրյալ չկա: Ընդհակառակը, եթե համատեղ դավադրություոն չլինի, նոր պատերազմ չի կարող լինել, քանի որ աշխարհաքաղաքական դասավորությունն այդպիսին է:
Պատերազմը լավ բան չէ, ավելին, շատ վատ բան է: Թույլ մի տվեք, որ ձեզ հավատացնեն, թե այն անխուսափելի է: 17-18 տարեկան տղաների ծնողներ, քույրեր, եղբայրներ, զինծառայողների ծնողներ, կանայք, երեխաներ, պարզապես շատ հստակ ու պարզ բոլոր նրանց, ովքեր պատերազմի մասին են երազում, ձեր խիստ հայացքով ու պահվածքով նրանց ուղարկեք այնտեղ, որտեղ հասկանում են, թե իրենց հետ ինչ կլինի, եթե հանկարծ...
Top-News.am


















































Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից