Գեղարքունիքում հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մարզային փուլի հաղթողները
Գեղարքունիքի մարզում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ-2026» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մարզային փուլը։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, այն անցկացվել է Շողակաթ համայնքից մինչև Ծովագյուղ երկաթուղային կայարան՝ 30 կմ երթուղով։Երկու տարիքային խմբերում մասնակցել է 78 մարզիկ։
Առաջին տարիքային խմբում հանդես եկող թիմերի կազմում ընդգրկվել են նույն դպրոցի 7-9-րդ դասարաններում սովորող 1 տղա և 1 աղջիկ, իսկ երկրորդ տարիքային խմբում՝ 10-12-րդ դասարաններում սովորող 2 տղա 2 աղջիկ։
1-ին տարիքային խմբում 1-ին տեղը գրավել է Սևանի Մ․Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի թիմը։ 2-րդ տեղը զբաղեցրել է Գետիկի միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Լուսակունքի միջնակարգ դպրոցի թիմը։
2-րդ տարիքային խմբում 1-ին տեղը զբաղեցրել է Լճաշենի Ա․Տեր -Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը։ 2-րդ տեղը զբաղեցրել է Ծովազարդի միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Լուսակունքի միջնակարգ դպրոցի թիմը։
Մարզային փուլում բոլոր հաղթող հավաքական թիմերը պարգևատրվել են հավաստագրերով և գավաթներով։
2 տարիքային խմբերում 1-ին տեղ գրաված Սևանի Մ․Մաշտոցի անվան Հ․1 հիմնական դպրոցի և Լճաշենի Ա․Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի հավաքական թիմերը կմասնակցեն «ՀՀ վարչապետի գավաթ-2026» խճուղային հեծանվավազքի հանրապետական փուլին։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»