Դատախազը դատարան է հանձնել Շողակաթ համայնքի ղեկավարի և կառուցապատողի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի ղեկավար Ս.Շ.-ի և «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, կառուցապատող Ա.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Հ.-ն, նպատակ ունենալով Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ բնակավայրի 1-ին փողոցի թիվ 88/3-4, 88/2 և 88 հասցեներում կառուցել անհատական հանգստի գոտի, առանց սահմանված փաստաթղթերի, իրականացրել է շինարարական աշխատանքներ։ Բացի այդ, Ա.Հ.-ն օժանդակել է Շողակաթ համայնքի ղեկավար Ս.Շ.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն և պաշտոնեական կեղծիք կատարելուն, ինչպես նաև 2021 թվականի հունիսի 4-ին օգտագործել է կեղծ փաստաթուղթ։
Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի ղեկավար Ս.Շ.-ն, Ա.Հ.-ի օժանդակությամբ, 2021 թվականի մարտի 5-ին չարաշահել է պաշտոնեական լիազորությունները։
Ս.Շ.-ի արաքը դրսևորվել է հետևյալում՝
Առանց շինարարության թույլտվության, բնության հատուկ պահպանվող տարածքում անհատական հանգստի գոտու կառուցման աշխատանքների ընթացքում, լիազորված լինելով կանխարգելելու և կասեցնելու ինքնակամ շինարարությունը, ինչպես նաև ապահովելու դրանց հետևանքների վերացումը, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները։
Միջոցներ չի ձեռնարկել հողամասի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կանխարգելելու և կասեցնելու, ինչպես նաև ինքնակամ շինարարություն իրականացնող Ա.Հ.-ի նկատմամբ օրենքով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ։
Ս.Շ.-ին մեղադրանք է առաջադրվել նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար։
Հիշեցնենք, որ Սևանի ափամերձ տարածքներում կառուցված առանձնատների վերաբերյալ Դատախազության կողմից դատարան ներկայացված պետշահերի հայցերի թվում է նաև «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ա.Հ.-ի կողմից ապօրինի կառուցված Սևանի այս առանձնատան հայցը:


















































Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան
Չելյաբինսկում ձերբակալվել են կազմակերպված հանցախմբի հինգ անդամներ, որի ենթադրյալ պարագլուխը Արտակ Վա...
Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը
Ամոթից գետինը պետք է մտնեն և սուտ հայտարարություններ չանեն
Աղբաորսիչ սարքերի միջոցով 1 տարվա ընթացքում Հրազդան գետից դուրս է բերվել 75 խմ աղբ
«Եվրոպական հնագիտության օրերը»՝ ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, թանգարաններո...
Կասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունը
Երևանը կրկին կապրի գինու ռիթմով
«Մասկվայից կոնկրետ ասում են, որ հանկարծ եթե անցնի էլ Նիկոլը, պերեվարոտ ա լինելու». նոր գաղտնալսում ը...
Apple-ը այս տարվա երկրորդ կեսին կներկայացնի 15 նոր սարք