Դուք միշտ կմնաք նա, ում սիրում են, և ով սիրում է «Ալ-Նասրի» երկրպագուներին
Սաուդյան Արաբիայի չեմպիոն դառնալուց հետո «Ալ-Նասրը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի հեռանալու մասին։ «Ինչպիսի՜ արկած։ Ինչպիսի՜ գլուխ։ Եկավ՝ մարտահրավեր նետելով․․․ և հեռանում է մեզնից որպես չեմպիոն։ Շնորհակալություն, պարոն, այն ամենի համար, ինչ արեցիք ակումբի համար։ Դուք միշտ կմնաք նա, ում սիրում են, և ով սիրում է «Ալ-Նասրի» երկրպագուներին»,- ասվում է ակումբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Առաջնության վերջին խաղից հետո 71-ամյա պորտուգալացի մասնագետը հայտնել էր, որ կատարել է Կրիշտիանու Ռոնալդուին տված խոստումը՝ նվաճել երկրի չեմպիոնի տիտղոսը, և լքում է իր պաշտոնը: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված էր մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Ժեզուշը թիմը գլխավորում էր 2025 թվականի հուլիսից: Այդ ընթացքում «Ալ-Նասրն» անցկացրել է 49 հանդիպում, տարել 40 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի և կրել 7 պարտություն:
Ավարտված մրցաշրջանում թիմը վաստակել է 86 միավոր և նվաճել Սաուդյան Արաբիայի չեմպիոնի տիտղոսը:
Թիմի ավագ և հարձակվող, 41-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն կարիերայում առաջին անգամ դարձավ Սաուդյան Արաբիայի չեմպիոն՝ 28 գոլով ճանաչվելով նաև թիմի լավագույն ռմբարկու մրցաշարում։
Մասնագետի նոր աշխատավայրի մասին դեռևս տեղեկություններ չկան։ Նախկինում պորտուգալացին մարզել է սաուդյան մեկ այլ ակումբ՝ «Ալ-Հիլալը», ինչպես նաև գլխավորել է «Ֆեներբահչեն», «Բենֆիկան», «Սպորտինգը», «Ֆլամենգոն», «Բրագան» և այլ թիմեր։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»