ՀԾԿՀ-ն և շվեյցարական Helvetas-ը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Մայիսի 29-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Շվեյցարական զարգացման կազմակերպության (Helvetas Swiss Intercooperation) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ինստիտուցիոնալ զարգացմանն ու փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր։
Կողմերն անդրադարձել են էլեկտրական էներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարներին՝ ընդգծելով կուտակիչ կայանների կարևորությունը էներգետիկ համակարգի ներկայիս ռեժիմների պայմաններում։
Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, և կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը՝ հետագայում փոխըմբռնման հուշագրի ստորագրման հնարավորությամբ։


















































Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան
Չելյաբինսկում ձերբակալվել են կազմակերպված հանցախմբի հինգ անդամներ, որի ենթադրյալ պարագլուխը Արտակ Վա...
Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը
Ամոթից գետինը պետք է մտնեն և սուտ հայտարարություններ չանեն
Աղբաորսիչ սարքերի միջոցով 1 տարվա ընթացքում Հրազդան գետից դուրս է բերվել 75 խմ աղբ
«Եվրոպական հնագիտության օրերը»՝ ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, թանգարաններո...
Կասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունը
Երևանը կրկին կապրի գինու ռիթմով
«Մասկվայից կոնկրետ ասում են, որ հանկարծ եթե անցնի էլ Նիկոլը, պերեվարոտ ա լինելու». նոր գաղտնալսում ը...
Apple-ը այս տարվա երկրորդ կեսին կներկայացնի 15 նոր սարք