Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմին Երևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ Մանուկյանին Հայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է Փուրմոհամմադիին Օդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ Դեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևը Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Թուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհեր Նիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ Թաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարար Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերում Կրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցում

Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնումԹրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերըՀայտարարություն Նրանք նախկինում երեք անգամ կեղծել են հանրաքվեներըԵրբ հարևան երկրների միջև առկա են առևտարյին կապեր, նրանք ավելի քիչ են հակված պատերազմելուՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա 3 մլն 818 հազար դրամովԱյս տարի հենց նա էր բոլորից շատ արժանի Ոսկե գնդակինՎարչապետի ելույթը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)Հնարավոր որակազրկում՝ 12 խաղով Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններում ուկրաինական պատվիրակության կազմըNvidia-ի ղեկավարը հայտնվել է սկանդալի կենտրոնում. ընկերությունը քննում է նրա կապերը Չինաստանի հետՍպիտակ տանը Իրանի շուրջ բանակցություններ տեղի կունենանՇարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման և կամավոր հանձնման ուղղությամբ միջոցառումներըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամՁերբակալված անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունումՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովԵգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներԱմերիկան ​​պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեցՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Լենինգրադի մարզի Կիրիշիի նավթավերամշակման գործարանինՆորվեգիայի մարզադաշտում խաղի ժամանակ փլուզվել է տրիբունայի հատվածներից մեկը
Աշխարհ

Թեժ գիշեր Վաշինգտոնում

Սպիտակ տան անցակետի մոտ հնչել են տասնյակ կրակոցներ, ինչի հետևանքով լրագրողները պատսպարվել են ճեպազրույցների դահլիճում: Ո՞վ է հարձակվողը, որն իրեն «Աստված» ու «Բեն Լադեն» է անվանում, և ինչպե՞ս են զարգացել իրադարձությունները Երևանի ժամանակով կիրակի գիշերը:

Թեժ գիշեր Վաշինգտոնում. ի՞նչ է տեղի ունեցել Սպիտակ տան մոտ

Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաքը կրկին հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Սպիտակ տան անցակետերից մեկի մոտ հնչել են տասնյակ կրակոցներ: Ուշագրավ է, որ Դոնալդ Թրամփը չեղարկել էր այս հանգստյան օրերին Նյու Ջերսիի գոլֆի ակումբ գնալու իր որոշումը  և մնացել էր Վաշինգտոնում:

Այդ պատճառով վարչակազմի առանցքային դեմքերը՝ աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսը, Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նույնպես Սպիտակ տանն էին՝ նախագահի հետ ընթացիկ հարցերը քննարկելու համար: Միջադեպը զարգացել է հենց այն պահին, երբ պաշտոնյաները, ավարտելով քննակումը, հերթով լքել են համալիրի տարածքը, ինչը ֆիքսել են CNN-ի տեսախցիկները:

Խաղաղության պայթյունը և Գաղտնի ծառայության պատասխանը

Երևանի ժամանակով կիրակի գիշերը՝ ժամը 2-ից քիչ անց՝ Վաշինգտոնի ժամանակով շաբաթ երեկոյան 18-ից հետո, Սպիտակ տան անմիջապես հարևանությամբ՝ 17-րդ փողոցի և Փենսիլվանիա պողոտայի խաչմերուկում, իրավիճակը կտրուկ լարվել է: Երիտասարդ տղամարդը հարևանությամբ գտնվող Starbucks սրճարանի մոտակայքից  կրակ է բացել անվտանգության պահակակետի ուղղությամբ, որտեղ հերթապահել են համազգեստավոր սպաները: Աղբյուրների փոխանցմամբ՝ հնչել է 15-ից 30 կրակոց:

Ըստ CNN–ի՝ գաղտնի ծառայության սպաները գործել են արագ և պրոֆեսիոնալ. նրանք պատասխան կրակով վնասազերծել են հարձակվողին: Վերջինիս ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները գրանցել են նրա մահը: Փոխհրաձգությունից տուժել է նաև անցորդներից մեկը, որի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Պարզ չէ՝ նա տուժել է անվտանգոթյան աշխատակիցների, թե՞՝ հարձակվողի կրակոցից։ Իրավապահների շրջանում տուժածներ չկան, նախագահ Թրամփը ևս չի տուժել:

«Ցա՛ծր նստեք, կրակոցներ են». սարսափի 40 րոպեները

Կրակոցները հնչել են այն ժամանակ, երբ լրագրողներն ավարտել էին աշխատանքը, բայց դեռ տարածքում էին: ABC News-ի գլխավոր թղթակից Սելինա Վանգը պատմել է, որ Սպիտակ տան Հյուսիսային մարգագետնում iPhone-ով տեսանյութ էր նկարում, երբ կրակոցների ձայներ լսվեցին։ Գաղտնի ծառայության գործակալները հրահանգել են ճեպազրույցների դահլիճ մտնել:  Շուրջ երկու տասնյակ լրագրողներ, լուսանկարիչներ ու պրոդյուսերներ մոտ 40 րոպե պատսպարվել են այդ դահլիճում՝ սպասելով իրավիճակի հանգուցալուծմանը։

Ո՞վ էր հարձակվողը. «Աստված», «Բեն Լադեն» և մոլուցք Սպիտակ տան հանդեպ

Իրավապահները արագ պարզել են հարձակվողի ինքնությունը: Նա 21-ամյա Նասիր Բեստն է Մերիլենդ նահանգից։ Վերջին մեկուկես տարում բնակվել է Վաշինգտոնում: Պարզվել է, որ երիտասարդը հոգեկան առողջության լուրջ խնդիրներ ունի և արդեն տևական ժամանակ անվտանգության մարմինների ուշադրության կենտրոնում է:

Անցյալ տարվա հունիսին էլ նա փակել էր Սպիտակ տան մուտքերից մեկը ՝ հայտարարելով, թե ինքն «Աստվածն է» ու «Հիսուս Քրիստոսի ժամանակակից մարմնավորումը»։ Այդ միջադեպից հետո նա տեղափոխվել էր հոգեբուժարան։ Ընդամենը մեկ ամիս անց դարձյալ փորձել էր ներխուժել Սպիտակ տան տարածք, ինչի համար ձերբակալվել էր, իսկ դատարանը նրան արգելել է մոտենալ այդ տարածքին։ Սոցցանցերում քննիչները գտել են նրա տարօրինակ գրառումները, որտեղ նա պնդել է, թե ինքն է «իսկական» Ուսամա բեն Լադենը, և պետք է  վնասի Դոնալդ Թրամփին։

Մտահոգիչ շղթա. Թրամփի դեմ մահափորձերը

Լրատվամիջոցները հիշեցնում են, որ նախորդ միջադեպը տեղի էր ունեցել ընդամենը մեկ ամիս առաջ՝  թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընթրիքի ժամանակ, որին մասնակցում էին Դոնալդ Թրամփն ու Մելանյա Թրամփը: Ընթրիքն ապրիլի վերջին էր «Washington Hilton» հյուրանոցում: Այն ժամանակ անվտանգության աշխատակիցները տարհանել էին նախագահին, իսկ հարձակվողը՝ 31-ամյա Քոուլ Թոմաս Ալենը, վնասազերծվել էր և մեղադրվում է նախագահի դեմ մահափորձի մեջ: Հաշվի առնելով հանգամանքը, որ Դոնալդ Թրամփը դեռ 2024 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ էլ մի քանի մահափորձերի թիրախ էր դարձել, անվտանգության հարցը դառնում է օրհասական՝ շեշտում է BBC-ին:

Ինքը՝ Թրամփը, «Truth Social»-ում արված գրառմամբ շնորհակալություն է հայտնել իրավապահներին և նշել է, որ այս դեպքը ևս մեկ անգամ ապացուցում է՝ Ամերիկայի ապագա նախագահներին անհրաժեշտ է երբևէ կառուցված ամենապաշտպանված ու անվտանգ աշխատանքային տարածքը, քանի որ դա է պահանջում երկրի ազգային անվտանգությունը:

Դեպքի վայրում Գաղտնի ծառայությանն աջակցում է ՀԴԲ-ն՝ տնօրեն Քեշ Փաթելի գլխավորությամբ, իսկ Սպիտակ տան հարակից փողոցները դեռ փակ են՝ քննչական գործողությունների պատճառով:

armradio.am